Էս լուսանկարների /ստեղ բան հիշեցի. էս մեր դասարանի տղաները ցանցառ էին, էն էլ ոնց: Ուրեմն վերցնում էին թերթը, կարդում էին վերնագրերը ու հռհռում էին: Հռհռում էին, հերիք չի, մեկը կարար ասեր` արրրաաա, բա հըլը էէէս. ու էդ վերնագրից պառկում էին պոլերին բառացիորեն: Դե, աղջիկներով նայում էինք, բան չէինք ջոկում, շուռումուռ էինք տալիս թերթը, էլի բան չէինք ջոկում... Հետո, երբ որ ավարտական դասարաններում լավ էինք իրար հետ, բացատրեցին, որ նախօրոք ուղղակի պոռնո նկար են նայում ու պատկերացնում են էդ վերնագրերը էդ նկարի տակ... Կարելի է փորձել. Վերնագրերն եմ ասում ,էլի.... Աշխատում է ՃՃՃՃՃՃՃՃՃ Իմ էս գրառման վերնագրով փորձեցի ՃՃՃՃՃՃՃ/... ....
Ա աաա, բան էի ասում հարամվում է ՃՃՃ Լավ: ՉԱՓԱԲԻՇ ԱՌ ԱՆՑԱԾ ԼԻՆԻ, որ շարունակությունն է վերնագրի
Ինչ ասեմ՞՞՞
Նախ, որ հասարակությունս էլի միտեսակ տարուբերման մեջ է. մի մասը ընկել է Մարոյի բաղը, մի մասը` Մարոյի բանը...
Էլ չեմ ասում սկսվել է անհամեմատելի բաների համեմատությունը` ասենք` սեռական կյանքն ու անչափահասին բռնանալը` նույն դաշտի մեջ, հավասար...
Մի խոսքով` մեծ սնունդ նրանց համար, ովքեր ցանկություն ունեն հասարակություն ուսումնասիրել:
Ես, ճիշտն ասած, կուզեի մի բաժակ գարե... բայց լավ, սա էդ տեղը չի...
Ասացվածքը գիտեք` Գորտի վրա թքեցին, ասաց` Անձրև է գալիս...
Ինչ եմ ասում էս լուսանկարների ու գորտի հետ կապված. Խնդալու է կարդալ ով ինչ է գրում, երբ որ ով ինչ է գրել ժամանակին ու ուրիշին կամ ուրիշների մասին...
Խնդալու է, լրիվ ավելորդ, որտտև մինչև էդ էլ էր տխուր, որ կան գորտեր, որ իրենց վրա թքածին ասում են` անձրև է...
Բայց որ էսքան շատ են նրանք, ովքեր նախ թքում են, հետո ասում են` անձրև էր` անցած... ձգում է պաթոլոգիայի:
Էս էլ սենց մասնավոր դեպքեր:
Հուսամ: