Համեմատություն առ Անսեր Եռանկյունի

Sep 06, 2011 16:53

Ես դե էդ Չենք լռելու-ին ծուռ աչքով եմ նայում։ 
Բայց մի բան եմ ուզում ասել` էն, ինչը իրենք ուղղակի չեն ասում, ուրիշի ասած են տարածում, լավ էլ... վիկիլիքս է, էլի։Ճ

Էն Անժելա-դերասանուհի-նկար-բան` իմ տանձին չի բնավ, հավատացնում եմ։ Ես դրանում հասարակությանն ու եսս կշտացնող սնունդ չեմ տեսնում։

Բայց բանակի հետ կապված, երբ որ հենց տուժողներն են խոսում... կամ ասենք` բժշկի հետ կապված, երբ ասում են` բուժքրոջը հրահանգել է անալգին-դիմեդրոլ սրսկել... Ինչով վիկիլիքս չի որ՞՞՞   /Ի ԴԵՊ` Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունը ավելի քան վիկիլիքս է տարօրինակ է. լեզվով պատմած պատմություն լրիվ ոնց որ լինի, առանց դատաբժշկական քննության միակողմանի փոխադրություն. հասարակ բան` դե եթե անալգին-դիմեդրոլ սրսկեք ու հետ ուղարկեք, բա պորտալարը հազար տակ էլ կփաթաթվի.../

Յութուբիստ-Վիկիլիքս, պարոնայք, ավաղ, թե` ոչ։
Չենք լռելու-ն`  օտարերկրյա դեսպան-դիվանագետի ու վիկիլիքսի խառնուրդ։ Լրիվ` անսեռր  եռանկյունի։

Հ.Գ.- Վիկիլիքս մի երկու օր է, որ շաատ մի թեթև կարդացի. եսիմ ինչի։ Կարդալիս էլ, ասեմ. էն մասերում, որտեղ խելքս հասնում է, գրողին էլ եմ գնահատում, որ մասերում ինքս տեղյակ չեմ` ուղղակի կողքից եմ նայում։  Ինձ դժվար է... Ես ախր էն Անժելա էր, ինչ էր` էդ պատմության կայֆը չզգացի այդպես էլ...

քարկտիկ, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ահաբեկիչների հետ չեն բանակցում, խոստովանություն, գնահատական, play-off, շառից-փորձանքից հեռու, դիվանագիտություն, postfactum, խոտան

Previous post Next post
Up