Sep 04, 2011 17:25
Արթնանում ես` լաբիրինթում ես:
Մութ-լույս` մեկ է... /Էլի տարօրինակ երազ եմ տեսել. ուշագնաց եղա երազում ու... արթուն էլ, պարզվեց/
Կարճ կապեմ. գիտեմ լաբիրինթից դուրս գալու ձևը:
Լուրջ:
Կարդացել եմ:
Դնում եմ ձախ ուսս պատին ու քսվելով քայլում եմ մինչև վերջ:
Չգիտեմ ինչու ձախը:
Այդպես էր գրված:
Սիրտը կապ չունի:
Թեպետ... Եթե հենվում ես պատին, էլ ինչով հենվես՞՞՞
Հենվելը սրտով է:
Հենվում ես պատին ողնաշարիդ պես ու գնոււււմեեեես...
Առանց կտրվելու:
Հաստատ դուրս կգաս:
Հա-ստատ:
Կարդացել եմ.
Ինչպես դուրս գալ միհարկանի լաբիրինթներից:
Վաղուց եմ կարդացել:
Այ, մտածի` աշխատող է:
...Ինձ մի նայի. ես երբեք չեմ կարողացել դուրս գալ լաբիրինթից...
fizi-logus,
play-off,
ԵՍ