Կրպակատերերը ընկել են հատուկ կարիք Չունեցող երեխաների օրը

Aug 19, 2011 17:39

Շատ եմ գրել` մեղադրում եմ կրթության նախարարությանը, որ չի ստանձնում պատասխանատվությունը իր նախորդների. առողջ երեխաներին առանց հանձնաժողովների տարան հատուկ կարիքներ ունեցողների դպրոցներ, ու դարձրեցին հաշմանդամ. առանց կրթությունը շարունակելու իրավունքի։ Դեռ այլ բաների մասին չեմ ասում։
Մշակույթի նախարարին հարց են տալիս, ասում է` միայն ԻՄ ՕՐՈՔի համար եմ պատասխանատու։ 
Մի հատ ՈՎ ու ՈՆՑ ասի սրանց, որ հասկանան, որ գահի չեն նստած ու կամ գոնե` իրենց անձնական գահը չի. Որ իրենք ինստիտուտ են ու պարտավորված են ստանձնել պատասխանատվությունը իրենց նախորդ նախարարների արածների` լինեն դրանք իրենց կուսակիցները, թե սրտով չսիրած մարդիկ։ 
Այլապես` է լավ է. նստեմ նախարարի աթոռին, հետո գնամ ֆռֆռամ, հաջորդը գա, ասի` ես իմ օրոքի համար եմ մենակ պատասխանատու։ 
Պատասխանատուն էլ պատասխանատու՞՞՞` լեզվակռիվ անելն է ընդամենը։
Հիմա. քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու մեր պետությունը, որ թույլ են տվել կրպակներ տեղադրել ժամանակին, լրիվ պատասխանատու են ԻՐԵՆՑ /մեկ է որ անձն է տվել. Ի-Ր-Ե-Ն-Ց/ թույլտվության համար։

Մի առակ կա. Հավը թխսանում է, ճտեր է հանում, նայում է շուրջը` մեծ աշխարհ, ինքը` հավ, ասում է` Դե հիմա էլի մտեք ձվերի մեջ։
Ճտերն էլ, թե` Է եթե մտնելու էինք, էլ ինչու դուրս եկանք՞՞՞

Ու այս մասում սահուն անեկդոտ հիշվեց.
Մեկը տաքսուց իջնում է, փողը չի տալիս։
Էս վարորդը թե` բա փողը՞՞՞
Սա թե` չունեմ։
Վարորդը թե` Չունեիր, չնստեիր։
Սա թե` Է չնստեեեիիի, պաահ։

Ինչ եմ ուզում ասել. կրպակատերերը նամակով դիմել են  քաղաքապետարան.



«Ինչպես պայմանավորվել են կրպակատերերը` նրանք օգոստոսի 22-ին, երկուշաբթի, առավոտյան ժամը 9:00-ից կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի առջև` իրենց խնդրի մասին վերստին բարձրաձայնելու նպատակով:

«2009թ. երևանցիների կողմից Դուք ընտրվել եք Երևան քաղաքի ավագանու անդամ` լուծելու մայրաքաղաքի խնդիրները, ներկայացնելու ու պաշտպանելու մեր օրինական շահերն ու իրավունքները: Մենք Ձեզ լիազորել ենք 4 տարի ժամկետով Երևանն ու երևանցու կյանքը բարեկեցիկ, բարգավաճ դարձնելու, երկրի հետ միասին մայրաքաղաքը առաջ տանելու, բայց ոչ երևանցու շահը Երևանի շահին հակադրելու, մեր ապրելու իրավունքը Երևանի տեսքի մասին սուբյեկտիվ ընկալումներին գերադասելու համար:

Ինչպես քաջատեղյակ եք` 2011թ. օգոստոսի 5-ից սկսյալ Երևանի քաղաքապետարանը սկսել է մայրաքաղաքի կրպակների ապամոնտաժման արշավ` գերակա շահ դիտելով քաղաքի արտաքին գեղեցկությունը: Նման գործընթացի հիմք է գնահատվել Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարականը` ինչպես մեկնաբանել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը: Այն, ինչը կենսական կարևորություն ունի հազարավոր ընտանիքներիս համար, փաստացի Երևանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանի բնորոշմամբ գնահատվել է որպես «տարերայնորեն տեղադրված, քաղաքի ճարտարապետական տեսքն աղավաղող շինություններ»:

Քաղաքի թվացյալ գեղեցկությունն ապահովող «գործընթացը» կատարվում է մեր արհեստական սնանկացման, մասսայական գործազրկության և ընտանիքների աղքատացման հաշվին: Ձեռնարկված «միջոցառումը» անտեսում է տարիների ընթացքում մեր բազմաթիվ նյութական և ոչ նյութական ներդրումները, իրավական հարաբերություններ ձեռնարկելու մեր կամքի բազմաթիվ դրսևորումները (բազմիցս առաջարկել ենք վարձակալության պայմանագրի ժամկետը երկարացնել) և ակնհայտ է դարձնում դրա նկատմամբ Երևանի քաղաքային իշխանության մերժողական մոտեցումը:

Իսկ մեզ ներդրումների քայլերի ռիսկ է ապահովել ինչպես Երևանի նախկին քաղաքապետերի պաշտոնական մոտեցումները, այնպես էլ` Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զախարյանի 22.11.2006թ. հ. 2005-Ա որոշումը, որի հիմք է հանդիսացել ՀՀ Կառավարության 24.11.2005թ. հ. 2093-Ն որոշման 5-րդ կետը` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք երկարաձգվելու հնարավորությունը` մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը: Թեպետ պատճառաբանվում է, որ կողմերիս միջև, իհարկե քաղաքապետարանի մեղքով, չեն երկարացվել վարձակալության պայմանագրերը, բայց քաղաքապետի մոտեցումը նույնն է նաև այն կրպակների նկատմամբ, որոնք ժամկետի մեջ են:

Օրերս Երևանի քաղաքապետ պարոն Կ.Կարապետյանը և ՀՀ Վարչապետ պարոն Տ.Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցներով հայտարարեցին, թե ապամոնտաժումները զանգվածային բնույթ չեն կրում, ապամոնտաժվում են միայն չգործող, լքյալ ու ապօրինի կրպակները: Պարոն Վարչապետը ազդարարեց, թե գործող կրպակները չպետք է ապամոնտաժվեն, քաղաքային իշխանություններն էլ պետք է անհատական լուծումներ գտնեն` թույլ չտալով մայրաքաղաքում սոցիալական լարվածություն: Չնայած այս ամենին` մենք շարունակում ենք “ծանուցվել” մեր կրպակները ապամոնտաժելու մասին, իսկ “անհատական մոտեցումները”, կարծեք թե, սպառնում են վերածվել կրպակների “անհատական ապամոնտաժման,” քանի որ Երևանի քաղաքապետարանը վերահաստատել է իր այն կործանարար դիրքորոշումը, թե վարձակալության պայմանագրեր չեն կնքվելու, և ժամկետներ չեն երկարացվելու: 
Ուստի գործում է կամայականություն և քմահաճույք` մեր ընտանիքներին ծանր նյութական վիճակի մեջ գցելու, պետության նկատմամբ մեր հարկային պարտավորության կատարմանը արհեստականորեն խոչընդոտելու եղանակով: Պետության կողմից նման գործելակերպով խախտվել է մեր աշխատանքային, նյութական բարեկեցիկ կյանք ունենալու իրավունքը և պետության պարտավորությունը` դրանք ապահովելու և երաշխավորելու հարցում:

Հայաստանի Հանրապետությունում վտանգված է փոքր ու միջին բիզնեսի խթանումը, ավելին` դրանք ոչնչացվում են ինչ-ինչ նկատառումներով: Դուք ներկայացնում եք երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնած կոալիցիոն կուսակցություններից երկուսը` ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Ձեր առաջնորդները թե´ իրենց նախընտրական ծրագրերում, թե´ հայտարարություններում բազմիցս հանդես են եկել փոքր ու միջին բիզնեսին աջակցելու դիրքերից, և հարկ է, որ մենք դա տեսնենք կոնկրետ քայլերով, իշխանության ամենատարբեր մակարդակներում, որոնցից մեկն էլ Երևանի քաղաքային իշխանությունն է և որտեղ Դուք ներկայացնում եք ոչ միայն մեզ` երևանցիներիս, այլ նաև Ձեր կուսակցությանն ու առաջնորդներին: 
Անհատ ձեռներեցներս մեր բիզնեսի զարգացման նպատակով տարաբնույթ վարկեր, պարտքեր ենք վերցրել, ունենք ուսման վճարների պարտավորություններ, գրավադրել ենք գույք և այժմ զրկվում ենք ֆինանսական խնդիրները կարգավորող աղբյուրից: Իսկ ամենասարսափելին սեփական պետության նման գործելակերպի հետևանքով մեր հոգիներում ձևավորված անվստահությունն է:

Պետության միակ օժանդակությունը մեզ եղել է հողը վարձակալությամբ տալը, մյուս հարցերում` մեր աշխատատեղերի, ընտանիքի նյութական հոգսը հոգալու հարցում ցուցաբերվել է անտարբերություն: Իսկ հիմա մեր սուղ հնարավորություններով ստեղծածը շատ հեշտությամբ ոչնչացվում է` հավասարության նշան դնելով հասարակության սոցիալական վիճակի և քաղաքի արտաքին տեսքի միջև: Թեև մենք պատրաստ ենք կրպակները բերել պահանջված տեսքի` երկարաժամկետ պայմանագրերի կնքման դեպքում: Եվ այս ամենը կատարվում է երևանցիների կողմից ձևավորված իշխանության կողմից` առանց հաշվի առնելու ոչ միայն մեր ապրելու, մեր քրտինքով վաստակելու իրավունքը, այլև առանց լսելու մեր տեսակետը և ձայնը:

Երևանի ավագանու հարգելի անդամ, 
Իբրև երևանցի, մայրաքաղաքային տնտեսության մեջ որոշակի ներդրում ու դերակատարում ունեցող ձեռներեց, բազմաթիվ տարիների բարեխիղճ հարկատու, մեր ընտանիքների կերակրող, դիմում և պահանջում ենք`
1. Երևան քաղաքի վարչական շրջանների կրպակների ապամոնտաժման հարցը քննարկելու նպատակով հանդես գալ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ,
2. որպես արտահերթ նիստի օրակարգի հարց ընդգրկել հողի վարձակալության պայմանագրերը երկարացնելու և մեր փաստաթղթերը լիարժեք դարձնելու հարցերը,
3. դադարացնել ապամոնտաժման գործընթացը,

4. ապահովել այդ արտահերթ նիստում մեր ներկայացուցիչների մասնակցությունը և զեկուցողների թվում մեր ներկայացուցիչի զեկույցի ներառումը»: 

էլիտարներ և գավառացիներ, ծառատունկ-շուրջպար, հասցրեցիր արտագրել՞՞՞, ՓՈՔՐոգի, ապա` կառուցողական, ընտրությունները մոտենում են, առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, յութուբիստներ, Երևան, միջոցառում, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up