Անձամբ չստուգեմ՞՞՞

Aug 01, 2011 20:34

Շախմատի հետ կապված:
Հըլը փորձեն պարտադիր չանեն:
Ու հըլը փորձեն պարտադիր անելուց հետո երեխաներին չապահովեն գրքերով պարագաներով ու ուսուցիչներով:

Սեպտեմբերին մի ամիս մնաց, է՞՞՞
Հըլը փորձեն մենակ մայրաքաղաքի էլիտայի համար պարտադիր դարձնեն....

.... Դե` որ անում են, ուրեմն հաստատ երեխաներին շախմատը պետությունը տալու է` ակնհայտ է սա, լավ, էս մեկը չեմ քննարկում:

Գնահատումն էլ... Հինգի գիտի միայն Լևոն Արոնյանը, երեքի` դասատուն, երեխաներին մնացին չորս ու երկուսը:

Մի խոսքով` ֆբ-ում էլի քվեարկություն է:
Հայոց լեզուն` քվերակությամբ` ոչ պարտադիր, շախմատը` նույնը....
Կրթության նախարարությունը շուտով ձեռքերը գրպանը պարապ ման է գալու. ոչ մի պարտադիր, ոչ մի պարտավորություն:

դպրոցներ, գյուտության ու կռտության

Previous post Next post
Up