Խլրդական կսմիթներ

Jul 30, 2011 14:50

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ. Որոշել եմ հիմնավորել, թե ինչու եմ համարում, որ վարչապետը ՀԱԵ-ու դեմ քայլեր է անում։ Հա, համարում եմ։

ԲԱՐԹՈՒՂԵՄԻՈՍՅԱՆ «ԱՌԱՎՈՏՆԵՐ». Ֆրանսիայում սկսել են դառնալ նախկին դաշնակներ ու նոր բողոքականներ։ Թե մասոններ են դառնում՞՞՞ Տեղյակ եք՞՞

ԳԻՊՍԱcartoon  ԿԱՄ` ՏըԳԵՆ ԵՐԿՆՈՂՆ ՈՒ ՎՐԱՅԻՑ ՆԵՐԿՈՂԸ- Երևանի դիզայներին ոչ տեսանք, ոչ լսեցինք. երևի Նարեկ Սարգսյանի ստվերն է.  Разрешаю красить в...։ Ու ընդհանրապես` քաղաքապետ-գլխավոր ճարտարապետ-դիզայներ` Թամանյան ներկողներ են, լրիվ` Երևանյան միստր Բիներ

image Click to view



ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. Հոգնել եմ միտեսակ. Երեկ տեսա վարունգը մանրոտ է, էնքան էլ ուտելու չի, մտածեցի` մի բանկա թթու կարելի է դնել, երկու օրից ուտելու կլինի։ Սխտոր առա, մտածում եմ` ամեն ինչի համը գնացել է, սխտորինը ոնց պիտի լինի, որ գնացած լինի... Տանը սխտորը մաքրում եմ, տեսնեմ` խաշվել է հողի մեջ...

Գյուղնախարարը ճարը կգտնի, Թուրքիայից կբերի կամ Իրանից։
Լավ, որ չասեք մի խորհուրդ էլ գյուղնախարարին չտվեցի, ասեմ` Գյուղնախարար, որ կհարցնեն, թե` էս ինչ է՞՞՞ Երկրի հողերի երեք քառորդը պարապ է, մնացածն էլ գյուղացին իր բրդուճի համար է ցանում, ասա` հանգստացնում ենք հողերը, որ հետո պարարտանյութերին զոռ չտանք... Աղուտ, անապատ` չասես։ ...

ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՄՈՒԹՅՈՒՆ  -Երեկվա լոլիկի մեջն էլի սպիտակ էր։ Ասել էի` Սպիտակ բաներ հո չունի՞՞՞ չտաք տենցը։ Ասում են` Վաաայ, քուր ջաաան, տըտըտըըը... Չեմ հավատում, բայց ամաչելով առնում եմ։ Միսն էլ միտեսակ համ ունի։
Աղը... Լեղի է միտեսակ, նույնիսկ քարաղից թթուն փառակալում է. Տարօրինակ է։ Կամ էլ ջից է երևի, եսիմ։ Հա դե` թթու դնելս է կամ էլ որակազրկվել։  Համը փոխվել է ամեն ինչի. զիբի..  Ա։

ԴՐԱՅՎԵՆՔ- Քաղաքապետին էլ խորհուրդ տամ - Ժամանակն է աղբի տարաները որակավորել. աղբ-ապակի-թուղթ... Ի վերջո` քաղաքիս բոմժերն էլ են մեղք, թող էլիտար ընտրեն...

... ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐ - Էսօր տաքսու վարորդն ասում է` կայան, կայան, ես Բազեն եմ...

(շարունակելի)

քարկտիկ, ծառատունկ-շուրջպար, համեմատություն

Previous post Next post
Up