Ոչ էլիտար երազ ու վախը թիկունքին իրականություն

Jul 21, 2011 23:18

Հայտնվեցի դպրոցում։ Երևի` գիշերօթիկ։
Բայց ամենասարսափելին դա չէր։
Այսինքն` դա այնքան էլ սարսափելի չէր։ Երևի զգում էի, որ կարող եմ դիմանալ ծնողներից հեռու։
Ուրիշ. Չէր հասկացվում, թե ես սովորելու համար եմ հայտնվել այստեղ, թե՞ սովորեցնելու։
Բայց նույնիսկ դա չէր ինձ վախեցնում այս անգամ. Սովորեմ` հարց չկա։
Ուրիիիշ. Խոսում էին ու ես ընդհանրապես չէի հասկանում։
Երբևէ չէի լսել այդ լեզուն։
Ոչ մի բառ։
Մի քանի հայ ենք։ Հասկանում ենք` գիշերօթիկ չէ, ճամբար է։ Դե, եթե ճամբար է, պետք ` փախչել։
...Անընդհատ հետևում են, դժվար է փախչելը.
Հիմա չեմ հասկանում սարսափն ինչից էր՞՞
Մարդ սպանեցին, թե չէ՞՞՞ Լավ չեմ հիշում.
Միայն` որ փնտրում էին, գտնում ու խոսում էին լեզվով, որ ես չեմ հասկանում։
Քնել էի, երբ արդեն լույս էր ու չէի կարողանում հասկանալ, որ սա էլ «լուսով» երազ է, ոչ թե իրականություն...
Վազքի կեսից մի հայը թե` լավ չեմ, կարող է ճնշումս բարձրանա, թթու լավաշ եմ ուզում։
Թարսի պես, խանութի մոտ ենք։ Ու` ինձ են նայում։
Երևի, որ` քո երազն է, դու ես պատասխանատուն, դու պիտի ապահովես։
Մոտենում եմ վաճառակետին. նման բան կա։
Բայց ոնց հարցնեմ, թե էդ է, թե չէ։
«Միրգ,- մտածում եմ,- տրամաբանորեն ոնց կլինի սրանց լեզվով միրգը՞՞՞
Սկսում եմ ձեռքերով հասկացնել` միրգ...
Ու փորձում եմ ճզմել-փռելը բացատրել:
Վաճառողը ուրախ քմծիծաղով ինձ է նայում: Ժպիտն էլ, բեղերն էլ վրաս ազդում են, նյարդացնում:
Ես մատով ցույց եմ տալիս շոկոլադե սալիկի պես իրար վրա շարած թթու-լավաշանման բաները ու ձեռքով հասկացնում եմ` Խուան ինչ է սա՞՞՞
Նա պատասխանում է հայերենով, որ մի քիչ երանգ է ստացել «դրսում» ապրելուց. «Սա ոչխարի բրդից է»:
Ես ապշահար նայում եմ, բայց ոչ հայերենի համար. ոչխարի բրդից ինչ է՞՞՞
Ոչխարը գիտես՞՞՞ ,-ասում է,-Ըհը. դրա բուրդը կտրում են, շարում իրար վրա, լավաշի պես, ու պինդ սեղմում:
Տարօրինակ է, բայց որ նման բան կա ու դրա անունը թաղիք է, ես մի-երկու ժամ առաջ հիշեցի:
Երազում` զարմացա: Ոչխարի բուրդը` սննդի կողքին... Բերանս մտավ ու մնաց բրդահամը:
Սկսեցինք էլի վազել:
Դեսպանատունը, որտեղից պիտի անցնեինք տակուվրա տախտակապատ սենյակ էր: Ինչ անձնագիր, ինչ բան: Հենց կինը շրջվում է, թռնում ենք դուրս:
Ակնոցներով, նիհար ու կաղ մի աղջիկ գոռում է ուրախ ` եկան-եկան:
Պարզվում է սպասում էր մեզ:
Գնացքի գծերի վրա ինչ-որ մետաղական կառուցվածք է, ինքնասահ հեծանիվ` երկաթե անիվներով: Վազում ենք դեպի դա:
Մեզ սպասող աղջիկը ետ է ընկնում: Ես զսպում եմ վախս ու սպասում եմ իրեն:
Երազում լինում է, որ ազնիվ չեմ լինում:
Դե, կյանքում էլ է լինում:
Երազում` վախից:
Ես սպասում եմ աղջկան ու այդ ընթացքում ուսումնասիրում եմ դեմքը. զարմանալի է, բայց երևում է, որ եթե բռնեին իրեն, չէր ափսոսալու: Ես ամաչում եմ: Չգիտեմ ինչու:
...Նստում ենք էս սարքի վրա-մեջ, քշում ենք: Մի քանի մետր անցած` գծերը կորչում են:
Շուրջը մազութ է ու ասֆալտ:
Գծերը հանած են:
Ես հասկացող տեսքով նայում եմ ասֆալտ սարքելու նախընտրական գործողություններին, կանգնում եմ ու առանց շրջվելու զգում եմ, թե մեջքս ինչպես է դատարկվում. հետապնդողները մոտենում են...
...
Կիսարթնացած հանկած հասկացա, որ պատուհանը, որ դիմացս պիտի լիներ` չկա: Միտքը, որ մեջքով եմ պատուհանին, կամ տեղս փոխել եմ` չկար:
Էլի վախ. միայն թե վախ, որ լույսով քնել եմ, լույսով արթնացել, բայց կորցրել եմ պատուհանը տանս մեջ...
Previous post Next post
Up