Քաղաքապետի ոտքերն ամպոտ են, յարաբ

Jul 14, 2011 14:37

 Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անվանակարգային մրցույթ
Ասում է` 
Տեսնենք սիրում ենք մեր մեր Երևանը արդյոք՞՞՞ Եկեք դիմավորենք տըտըըտըմ, եկեք տեսնենք ում կանաչն է ամենականաչը։ 
Ու անվանակարգեր` 
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Սահմանված անվանակարգերն են .
-Լավագույն
-Վատ
Անվանակարգերում կարող են ներկայացվել
-Բակային տարածքները
-Վարձակալած այգիները
_Դպրոցները
-Մանկապարտեզները
-Ուսումնական հաստատությունները
-Գրասենյակները
-Սրճարանները
-Ռեստորանները
-Խանութները
-Գազալցակայանները
-Բենզալցակայանները
-Շուկաները

Ասե՞՞՞մ, թե հասկացաք, ծնողներ, որ էլի գումարներ եք հավաքելու՞՞՞ Այս անգամ` ի հաստատումն ձեր քաղաքասիրության ու քաղաքապետի քաղաքաշինության։  Թե չէ կլինեք` վատ։ 
Փիս, այսպես ասած։ 
Ինչ դիվանագետ է, չէ՞ բայց քաղաքապետը... Կանաչի ագիտատոր, բիզնես-մարկետոլոգ։ 
Վաղն էլ կասի` ես ասել եմ փող հավաքեն կանաչապատման համար՞՞՞ 
Ես ասել եմ` մրցվեեեք։

Ընդ որում պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ քաղաքասեր ծնողների պայմաններում էլ դպրոցները թքեցին` էդ ինչ են անելու, որ սեպտեմբերի 15-ին քաղաքապետի առաջ կանաչ դնեն։
Լրիվ գյուղնախարարն է, թե` ինչ եք բլոտ խաղում, գնացեք, գյուղացիներ, գործ արեք։
Ոչ ջուր ունեն, ոչ սերմացու, ոչ գումար դրանց համար, ասում են` ծույլ եք...

Հիմա քաղաքապետն է` մրցՎույթ։
Դիզայներների գործը մի թեթև բացվավ։
Թե չէ` քաղաքապետարանի ՖԲ պատին մարդիկ նստել, ժյուրիի արժանա ու հարգանահավատ լինելն են քննարկում։

Էլի էն անեկդոտը հիշեցի`

Մեկին պիջակ են կարում, սա հագնում է, թե` բայց էս մի փեշը երկար էէէ...
էս դերձակն ասում է` դե, մի կոճակ ներքև կոճկի
Սա թե` բայց հիմա էլ վերևից ա ավելանում
Դերձակը` դե, ուսդ թևով բարձրացրու
Սա թե` մյուս կողքը կախվում էէէէ
Դերձակը, թե` դե մի քիչ թեքվի էս կողքի վրա
Սա թե` հիմա էլ մյուս թևքն է երկարուււււմ
Դերձակը թե` էդ մի թևդ էլ ձգի առաջ
...
Էս մարդը նոր պիջակով ՍԵՆՑ-ՍԵՆՑ դուրս ա գալիս փողոց, երկու հոգի խոսում են կանգնած, մեկը մյուսին ասում ա` լսիիի, բայց էս մարդը ինչ ուռոդ ա, չէ՞՞՞
էն մեկը, թե` բայց դու տես ոնց ա պիջակը վրեն նստեցրաաաած!!!!!!

ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ծառատունկ-շուրջպար, բառ չունեմ, գյուտության ու կռտության, տեխնիկա, Տիգրանակերտ, կտեր, դիվանագիտություն, postfactum, պետությունս ՀԿ է, բացօթյա, fizi-logus, յութուբիստներ, Երևան, mauvais ton, միջոցառում

Previous post Next post
Up