Վառել Կրեմլը ֆեյսբուկյան կրակով

Jun 01, 2011 18:13

Կրեմլի մուտքը ոչ միայն տոմսով է, որ բավական թանկ է, այլև` վերահսկվում է ոստիկանների կողմից։ 
Ով եղավ Մեդվեդևը, որ իր պատճառով տեղի ռուս ժողովրդի համար բաց չլինի մուտքը Կրեմլի գործող եկեղեցիներ՞՞՞

Ես բողոքում եմ։

Հ.Գ.- Քանի խոսք է բացվել, էլի բան ունեմ բողոքելու. Ես առաջարկում եմ, որ բոլորս զինվենք խոտհնձիչներով հեռախոսներով ու յութուբիստներ դառնանք։
Շուտ եմ ասել` առանց մոնտաժի։

Էլի բաներ կան, որ բողոքում եմ, միտեսակ մոռացա։ Կգրեմ։ Հիշեցի։ Չէի մոռացել։ Ուղղակի կապ չկար սրա հետ, դրա համար չէի գտնում, թե էլ ինչ եմ բողոքում։ Մի հոդված էր ՖԲ-ում. Լավն էր. Լրագրողը գնացել-հասել էր կնոջ տուն, նկարագրել էր աղքատությունը, հուսահատությունը... Ու էս կինը բաներ էր պատմել, խնդրել էր էդ մասը չգրել։ ԳՐԵԼ ԷՐ։ Գիտեք ինչի՞՞՞ Հավանաբար ՆՈՒԹԻ հետևից ընկած ու բողոքի, մոռանում ենք ՄԱՐԴՈՒՆ։ Եթե ոչ մենք, էլ ինչ պահանջենք ուրիշներից՞՞՞ Նայում եմ ՏՎ. մի սիրունիկ աղջիկ նստել է հիվանդ երեխայի դիմաց ու պատմում է, որ եթե երեխային չօգնեն, ՆԱ ՉԻ ԲՈՒԺՎԻ։ Էկրանին նայելով` մինչև վերջ։ Էս սյուժեում երեխան ֆոն էր ուրեմն միայն՞՞՞։ Կասեք ոչ մասնագիտական մոտեցում է՞՞՞ Ոչ մասնագիտական լրագրություն՞՞՞ Ես նայում եմ մեզ ու ասեմ` մենք էլ ոչ մասնագիտական հասարակություն ենք։

日本, քարկտիկ, տեխնիկա, ցուցվածք

Previous post Next post
Up