Չափանիշ առ ճանաչում -2

May 22, 2011 16:34

Թե ինչ մտքեր կկարդաս ու ինչ արժեքներ կկլլես, ըստ այդըմ էլ ֆիլտրեր կդռնես ներսուդուրս....  
Իմ ընդվզումներից մեկը միտքն էր, թե` Մարդն այն չէ, ինչ անում է: Ես անընդհատ ուզում էի ուղղել, թե` ինչ ասում է...

Գուցե այսպես` մարդը չգիտե, թե ինչ է անում՞՞՞ 
Սա` հաստատ: Հենց նոր ֆիլմից ինձ պատասխանեցին` մարդու արածը մնում է մարդկանց: Ճիշտ է, հետո շարունակեց` լավն էլ, վատն էլ, բայց ես չէի ուզենա լավ-վատ-ի վրա կենտրոնանալ. պարզունակ է միտեսակ: Գտած բառերի իմաստով:

«Լավություն արա, գցի ջուրւ` կվերադառնա»:  Շատ եմ լսել, թե` բա ես արեցի, չպատասխանեցին, հետո էլ ասում են` լավություն արա, կվերադառնա:
Էդ չեն ասում. Ասում են` կարողացիր գցել, դրանով կվերադառնա: Ընդհանրապես` իմաստնությունը, որ սիրել -ապրել-ազատ լինել-մարդ... տեսնել-ասելու մեջ է, չի կարող տրամաբանորեն նույնիսկ այնպիսի խորհուրդ տա, որը կախված չլինի միայն քեզնից: Այլապես ամբողջական չի լինի: Արա ու դրանով ստացիր. սա է փիլիսոփայությունը:

Օրերս մի բան էլ մտածեցի. Դժբախտության վրա երջանկություն չես կառուցի-ի մասին: Ինչքան  ասեք` այո, այդպես է, այնքան օգուտ իմ այն մտքի, թե սրա մեջ էլ պիտի որ ուրիշներ չլինեն: Այս խոսքն ամբողջական է դառնում իր իմաստով, երբ սկսում ես բացառել ուրիշներին` իրենց երջանկությամբ էլ, ամեն ինչով էլ:

Մարդն ինքը չի կարող իր դժբախտության վրա կառուցել երջանկությունը:
Իր դժբախտ լինելը չէ, որ իրավունք է տալիս նրան հետո էլ երջանիկ լինելու: Ծը: Այսպես մտածելու դեպքում հանկարծ ու որոշես, որ քո անասելի դժբախտ լինեն այնքան անարդար էր, որ քեզ իրավունք է տալիս ուրիշի երջանկությունից մաս ունենալ... իսկ` չէէէ:
Ինչ եմ ասում. Քո դժբախտության վրա էլ չես կարող կառուցել այն. աղանդ կստացվի, ոչ թե երջանկություն: 
Երջանկությունը չի կարող անհրաժեշտական հետևությունը լինել դժբախտությունից: Այն բաժիններով չէ, ու արժանիով չէ. ինչպես ազատությունը:
Ուրիշներից չէ: Ու` տվովի-առնովի չէ, ներսից է:

համեմատություն, չափանիշ, պաչել-մաչել` չկա

Previous post Next post
Up