Apr 27, 2011 10:41
Մտածում էի, թե ինչ են անում ու երբ են տանում ծաղիկների սարը Հայոց Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից... Երբեք չեմ ափսոսացել այդ ծաղիկները: Միշտ ափսոսացել եմ մեռնող ծաղիկների համար, բայց սրանց` չէ... Երևի համեմատում եմ, դրա համար:
Իմացա, որ այս ծաղիկների թերթերից երեխաները թղթեր են պատրաստում ձեռքերով... Հուզվեցի շատ:
Շատ:
Թղթերը նվիրում են Ցեղասպանության թանգարանին...
Ես շրջանակի մեջ կդնեի, թվագրած, ամեն տարի` մի թղթիկ...
Այ, սրա մեջ խորհուրդը տեսնում եմ:
Պատկերացնում եմ երեխաների թաթիկներն ու մտքերը. Մտքերը` երևի: Անհանգստանում եմ մի քիչ նրանց համար. նույնիսկ մեծերից շատերը չեն դիմանում այդ օրվա մտքերի ու զգացմունքների ճնշմանը. իսկ թղթեր պատրաստող երեխաների համար օրը շարունակվում, ձուլվում է մյուս, այս օրերին...
Ուզում եմ այդ թղթերից:
ԲԱՐԵՎ,
Մեծեր ու Փոքրեր,
հայ ազգ