Ավելի լավ է մտածեմ, քան սովորեմ

Feb 02, 2011 17:13

Լուրջ եմ ասում բայց։
Կարող եմ մտածել, խնդիր լուծել, գտնել չիմացածս, ու...  ուզում եմ դա անել։ Դա էն է, ինչ ես կարող եմ անել...   
բայց կարդալ էնքան, որ անգիր անեմ ու սովորեմ... օֆֆֆ, ալարում եմ, ներսս մի բան իմաստ չի գտնում դրա մեջ։
Ինչ ստիմուլ մարդ հնարի, որ ասենք ճապոներեն սովորի... 
Ա, լավ։ Կասեմ` գովեն։ Գովվել սիրում եմ։

Ուրիշ բան եմ ասում հիմա. նայում եմ քննական արդյունքները`  կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա /ոնց որ` թարսի պես. հենց սրանք էի ես նախընտրում.... / ամենացածր են։ Միջինում` հազիվ երեք։
Ու` հայոց պատմությունը։
Լեզուները` շատ ավելի լավ են հանձնել։
Հիմա որ շատ ավելի ու ավելի լեզուներ իմանան, մի քանի լեզու, էս ֆիզիկան ու մաթեմատիկան ու կենսաբանությունը կկարողանան ներկայացնել միջազգային «բեմերում»՞՞՞

Ասենք` ինչ եմ համոզում՞՞՞ Բոլորս էլ գիտենք արդեն, որ էլիտարությունը կապ չունի, մրցունակությունը կապ չունի։ 
Մրցունակ լինելու համար յուրահատուկ էր պետք լինել, էդ էլ արդեն չենք կարող։
...Տեսնես կգա մի օր, որ ռուս/ամերիկացին ասի` վաաայ, էս ինչ լավ ես խոսում իմ լեզվով, արի ճակատդ պաչեմ... Իսկ էս բառը ոնց կլինի քո լեզվով՞՞՞ Չգիտես՞՞՞ Ոչինչ, ազիզ...։

Էս էլ սենց։ Գագո-բեռլին էի կարդում։

դպրոցներ, օտարալեզու

Previous post Next post
Up