Ենթադրենք` տարօրինակ եմ...

Jan 27, 2011 23:38

Երբ առաջին անգամ անծանոթ մարդկանց հետ հայտնվեցի թրեյնինգի ու մի վարժանքի ժամանակ պիտի  իրար հարցեր տայինք, որոնք թղթերով նախօրոք բաժանված-պարտադրված էին, ես հասկացա, որ չեմ կարող...
....
Ես շատ հետաքրքրասեր եմ, բայց անձնականը... ոչ թե հետաքրքիր չէ: Կլսեմ, որ պատմեմ: Բայց` երբ պատմեն:
Հարցեր չեմ տա:
Ոչ որպեսզի ինձ էլ հարցեր չտան: Ես կարող եմ ուղղակի չպատասխանել, չնայած.. ասում եմ` չեեեմ ասիիի...
Նեղացողներ լինում են. ուսեր են թոթափում, ասում` հա, որ ինչ՞՞
Ինչ՞՞
Հեչ:
Խնդալու է: 
Լուրջ:
Իսկ ինչու պիտի պատասխանել՞՞՞
...
Ես գոհ եմ այնքանով, ինչքանը կտաք:
Եթե նույնիսկ միայն մտքերը:
Միայն :Ճ 
Ծը...
Մտքերը...
Ես հոգնում եմ մտածելուց: Դիտմամբ չեմ անում: 
Ու այստեղ հնարավորություն ունեմ մտքերս պառկեցնելու ձերինի վրա... Լավ իմաստով: Ազատվելու դրանցից: Ձևափոխել: Գտնել նորերը: Չճահճանալ-չխեղդվել:
Սա ամենաքիչը:
Բայց սրա համար էլ մի ամբողջ ու մեծ Շնորհակալ եմ:
....
Սա` նախաբան:
Մի բան կա, որ չեմ հասկանում ու նախաբանի հետ այնքան էլ ուղիղ կապ չունի:
Ինչու ես չեմ ձգտում փոխել մարդկանց. Եթե դա լինի էլ, ինձնով կլինի, ինձնից չի լինի:
Ինչու, երբ մարդը ինչ-որ կերպ է, ես դա ընդունում եմ:
Լավ, վատ, անտարբեր, հեռու, մոտ, բայց ընդունում եմ, որ այդ մարդն այդպիսին է. դրանից հետո որոշում եմ, թե ինձ ինչպես եմ ուզում պահել ԱՅԴ ՓԱՍՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ:
..
Բայց որքան չեմ ասում, թե այսպես մի արա, այնպես մի արեք, .. այլ միայն` ես այս եմ, ես այն եմ... այնքան ինձ դաստիարակելու ու փոխելու տենչանքը մեծանում է: Ինչքան ես լռում եմ բաների մասին, այնքան դա թեմա է քննարկման:
Իմ ներկայությամբ կամ առանց ինձ:
Ես երևամ, թե չէ` որոշում են իմ փոխարեն.
Ինչու է տարօրինակ, թե ես ինչ եմ ուզում, կամ ինչ չեմ ուզում:
Դրանք ինձ համար շատ բնական են:
Միթե պարզ չէ՞՞՞
Ինչու պիտի ուզել այն, ինչ ընդունված է... Նույնիսկ ոչ այնքան ընդունված է, այլ...  առանց իմ ուզածը հաշվի առնելու անում կամ անացնել կամ դա որպես նորմալ են ուզում պարտադրել ինձ ՞՞՞

Ես...

Ինչու՞՞՞...

Թեկուզ` չեմ ուզում ինձ նկարեն ու կպցնեն նկարս ուր ասես, առանց ինձ հարցնելու:
Ես այդպես չեմ անում:
Իրոք չեմ անում:
Ես...
Էէէէ...

...
Հ.Գ.-մնաց կիսատ, բայց չեմ ջնջի:
Դժվար, եթե ավելի ավարտուն ու հասկանալի գրեմ / իմ կարծիքով /, ուրեմն ավելի հասկանալի կլինեմ:

Հ.Գ.Գ.- Սիրելը հեշտ է:
Հարգելն է դժվար:

խոստովանություն, fizi-logus, Աննա, friendներ

Previous post Next post
Up