ՌԵՎԱՆՇ. «Լեզուդ ուտեմ», կամ` նոր լեզվի շուկա

Jan 23, 2011 22:45

Եկեք խոսենք լեզվի մասին:
Էլի չէ, մի քիչ ուրիշ Ճ
...Որպեսզի լեզուն ապրի, պիտի այն օգտագործել:
Խոսքս հիմա դեռ հայերենի մասին չէ:
Ասենք, ուզում ենք բացել օտարալեզու դպրոցներ, քիչ,   (աչքս վերջում ընկավ... «ուզում ենք»-ը խնդալու է) ու ուզում ենք զարկ տալ օտարալեզվացմանը: (Հ.Գ.- «ասենք»-ն էլ է շատ խնդալու)

Հիմա` որպեսզի էս գործը ջուրը չլցվի, պիտի սովորած օտար լեզուներն օգտագործվի:
Թե չէ` հո դելֆինարիա չի՞՞՞ Բացենք, հիանանք:

Ըհը, սկսեցինք օգտագործել:
Ես լավ չգիտեմ, բայց  փողոցում երկու ծտի փոխարեն, որ քայլում են ու ծլվլում, արդեն երևի  երկու բեյբի կսկսեն թվինթել:
Մոտավորապես:
Սա` կենցաղային, փողոցային դրսևորմամբ:
Սա` հեչ:

Հիմա` մասնագիտական առումով:
Սովորեցին, պիտի աշխատեն՞՞՞
Այո: Հայաստանում:
Քանի որ Հայաստանս հենց պիտի դարձնեն մրցունակ:
Ինչ գործ պիտի անեն՞՞՞
Դե, դժվար բոլորով սկսեն Նարեկացի, Դավիթ Անհաղթ, Մեծարենց, Կոմիտաս կամ Առնո Բաբաջանյան թարգմանել, որ ամբողջ աշխարհը իմանա ով ենք:
Էինք:
Հիմա` էս մարդիկ իրենց օտար լեզուն օգտագործելով պիտի մարդկանց հետ աշխատեն, չէ՞՞՞
Ըհը:
Որ մարդկանց հետ աշխատեն, ուրեմն էդ մարդիկ էլ պիտի օտար լեզուներով աշխատեն, չէ՞՞՞  (Թարմ քաղաքապետն իր ռուսաց լեզվի դասերով ձեզ օրինակ):
Ըհըըը: Այսպիսով` օտարալեզվությունը ստիպված կտարածվի ցեցի... կամ` մերանի... կամ մարգանցովկայի /
/ պես:
Էդ ա: Վերջ:
Հարցը լեզու իմանալը չէր, հարցը նոր շուկա բացելն էր օտարների համար:

«Ուտեմ հայոց լեզուդ». Ստորագրված ու կնքված է ամենաբարձր մ... Կնքված է:

Միակ հույսս հիմա օտարերկրացիների նախանձն է: Ոնց է, որ Ռուսաստանում արդեն տանել չեն կարող օտարներին /մեզ/:
Գիտեք անկիթներին՞՞՞
Ծըըըը:
Նրանց, ում կենցաղը, հասարակական դիրքը, աշխատանքը նախանձելի են:
Այսինքն նրանց, ովքեր իրենց լեզվին իրենցից լավ ու արդյունավետ են տիրապետում:

Միխալկովի ելույթը հիշեցի, Գագո-բեռլինի ( gago_berlin ) մոտ էի նայել: Առաջին ու թեթև հայացքով թվում էր, թե խոսքը գնում է հօգուտ կովկասցիների /որոնք մեջ տաջիկներն էլ մտան/ պաշտպանության:
Չէ, բա ոնց:
Մի ռեպլիկի մասն էլ հերիք էր
/երբ կողքինն ասաց, որ հրեա, թե կովկասցի, ինչ տարբերություն, Միխալկովը քմծիծաղով ու արհամարհանքով` կա, կա տարբերություն. երևի դա պիտի մոնտաժվեր, գլխի չէին ընկել... /
հասկանալու արհամարհանքը: Մոռացել է Միխալկովը ռուսական համընդհանուր արհամարհանքը հրեաների նկատմամբ, երբ գիտական բոլոր ինստիտուտներում /մյուս տեղերը` չգիտեմ/ բարձր ու առաջատար պաշտոնները հրեաներինն էին: Հետո մասսայական արտագաղթ ու... առաջին տեղերում հայտնվեցին հայերը:
Կամ էլ կովկասցիները, չգիտեմ:
Օտարները:
Հըըըմ. իզուր հույսս էս նախանձն եղավ: Սենց ավելի վատ ստացվեց: Շուտով բոլորս ուրեմն պիտի ներգաղթենք մեր մյուս Հայրենիքը` Սփյուռք...

...Մի խոսքով` հիմա ռուսների ռևանշի ժամանակն է:
Լեզուն որոշում է սպառման շուկան: Որի լեզուն օգտագործում ես, ուրեմն դրա շուկան էլ կօգտագործես: Ու ոչ միայն այս առումով:
Այն, որ ռուսական իմպերիան սկսել է նոր շուկաներ փնտրել, մի անգամ ևս հաստատում է խոր ճգնաժամը երկրի ներսում: Ռուսաստանի ներսում:
Շուկա նվաճում են տարբեր կերպ:

Խորը ճգնաժամերին` պատերազմներով: Այնպես որ` այս պատերազմը մենք տանուլ տալու վրա ենք... /չեմ ուզում ավելի վատ գրել/:

Հիշենք` մարդկանց սովորեցնում են լեզու ոչ նրա համար, որ հայելու դեմ խոսեն: Հիմա կլինի պահանջը մասնագետների, դրսերից, որ որակյալ լեզու սոովորեցնեն. Սա ատկատն է:

Դրսից պաշտոնյաներ` սա ոչ միայն ատկատն է, այլև` քաղաքականությունը:

Հայերին ռուսական խուլ շրջաններում աշխատանք, փող ու տուն առաջարկելը` վերջն է...
Հայաթափություն:
Մեղմ ասել չեմ ուզում:

Ա. Չէ: Հույս կա ոնց որ... Հենց նոր մի հույս էլ ճարեցի:  Որ մեր անճար /որակի առումով/ դեմագոգները իրենց ձեռքով իրենց հարվածի տակ դնեն: Էն առումով, որ լեզու փոս փորողը իր տակն է փորում:

Օրինակ, տեսեք` Աշոտյանը նախագահների հանդիպմանը ինչ ուներ ռուսաց լեզվով խոսելու՞՞՞ Բացի իհարկե այն, որ մյուս լեզուներին շատ ավելի վատ է տիրապետում...

Ստեղ ոչ միայն Սահակաշվիլուն կերցնելու հարցն է հաստատ: 
Մեդվեդևի հարցն էլ է: Հըբը...
Այսպես ստացվում է, որ նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության նախարարը ներկայացնում էր երրորդ կողմը` ռուսաց նախագահին: Աշտոժ:
Մնում է Մեդվեդևը ջոկի. Աշոտյանի աչքը իր տակի աթոռին է:

/Տեսնես Մեդվեդևը բլոգս կարդում է՞՞՞/

Ցեղասպանություն, ՓՈՔՐոգի, կտեր, Մեծեր ու Փոքրեր, դիվանագիտություն, genocide, պետությունս ՀԿ է, զ-ով tag չունեի..., Հայրենիք, գնահատական, fizi-logus, play-off, ընտրությունները մոտենում են, շովինիստ, postmodern, հայ ազգ, Կորցրել եմ

Previous post Next post
Up