ՀԱմեմատություն առ մանրահաՇԻՎ

Jan 05, 2011 20:23

Եղունգս կոտրվել էր: Հենց մատիս կեսի վրա: Կտրել-պոկել չէր լինի: Սոսնձեցինք, լցրեցինք...
Այսօր «կարը» դուրս եկավ:
Երկու ամսում:
Երկու ամիսը`  կես եղունգ:
Երկու ամսում կարելի է ահավոր կարոտել. այնքան, որ մի սրտում տեղ չանի...
Երկու ամսում հանգիստ տեղավորվում է մի մեծ կարոտ:
Մի մեծ կարոտը մեծ է մի սրտից:

... Ուրեմն. Մի սիրտը կես եղունգ չարժե...

եսիմ, չափանիշ, fizi-logus, այլուրեքության իրավունք, համեմատություն, anna, ԵՍ, Աննա, Понедельник начинается в субботу, անտրամաբանադիր

Previous post Next post
Up