Dec 26, 2010 13:36
Հենց նոր ֆիլմում` ասում ես, ինչ ես բայց ասում, որտեղ ու երբ՞՞՞
Լավ:
Հենց աչքս բացեցի, ինձ մեղադրեցին, որ ես մեղադրում եմ բոլորին աջ ու ձախ, առանց հասկանալու, կամ ձևացնում եմ, թե չեմ հասկանում, թե Ժառանգությունն ու Դաշնակցությունը ինչու չքվեարկեցին:
Ուրեմն` հետևություն` կամ ես անհասկացող եմ իրոք ու բերանբաց մեղադրող, կամ` քաղաքական պատվերներ անող:
Մի հետևություն էլ կա, որ ահագին իմն է ու ուրեմն ոչ այդքան տրամաբանական. նման նրան, թե ինչու, երբ ինձ մոտ գրում են «մալոչ», ես հասկանում եմ, իսկ ինչու, երբ ուրիշի մոտ եմ գրում նույն բառը, ասում են` ա դե հո զոռով չի, չենք հասկանում ինչ ես ասում:
Մի խոսքով, ձեր հաշիվն առեք:
Հ.գ.-Մեկ ուզում էի գրել դժվար է, հետո տեսնեմ, չէ. ինձ հեչ դժվար չէ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ:
Առանց արդարացումների ու խոստովանությունների:
Բարի լույս:
Բոլորին:
ԲԱՐԵՎ,
ԵՍ