Համեմատություն առ ՇՈՊԻՆԳ

Dec 24, 2010 19:41

Երեկ ինձ համար կրկին տարօրինակ նյութ կարդացի Մոսկվայի դեպքերի հետ կապված. զուգահեռած, թե` բա հայերը լինեին, էդքանին ոնց կդիմանային՞՞՞ Բա հայերը պարսիկների տոնական «ներխուժումից» ոնց պանիկայի մեջ ընկան՞՞՞ 
Ստեղ ասեմ` պարսիները մարդաշատաբար լավ էլ ապրում են Երևանի իրենց սեփական /հավանաբար/ բնակարաններում։ Ու «պանիկան» բանը տասնայակ հազարներով գալու մեջ չէր, այլ թե` ինչու են գալիս ու ոնց...

Հա` «էլի տարօրինակ», որտև երբ Թուրքիայում հղի հայուհու սպանեցին, մենք, հայերս, սկսեցինք, թե` հաստատ ինքը կլիներ մեղավոր..
Հա, բա ոնց. ուզում ենք, չէ՞ գնալ էլի Թուրքիա, դրա համար էլ տենց պիտի ասել։

Երբ ես բողոքեցի, թե իրենց Նովրուզից փախած պարսիկները այստեղ ոչ միայն սպիրտայինի, այլև հայ աղջիկների հաշվին են փորձում տոնել... ասացինՔ` տոլեռանդ չես։
Ոչինչ. լավա. եթե ուրիշ ձև չկա, թող ես տոլեռանդ չլինեմ, թող չտոլեռանդ լինելս էն լինի, որ ներվայնանամ, երբ պարսիկ «տոների սիրահարները» չամռվում են....  Թե՞ չամռվեն, տղա են, էլի՞՞՞

Եկան էս Մոսկվայի դեպքերը։ Գնաաաց` ով ոտքի տակ տա,  մարդու ոսկորը մսին խառնի, ու ում սկսեն փնտրել` պռավակատոր է, պռավակատոր չի,  հայ է, հայ չի... Կամ թե` էդ ինչու, որ Ռուսաստանում ուզբեկ են ծեծում, դուք, սիրելի հայաստանցի հայրենակիցներ, սենց աղմուկ չեք բարձրացնում։
Եսիմ. գուցե իրոք՞՞՞  
Լրիվ էն անեկդոտը. 
Մեկի տունը թալանում են, քննիչը գալիս է, թե.
-Յաաա. էս ինչ պատուհաններ են՞՞՞ հըրես` կբացվի... Յաաաա, էդ ինչ դուռ է՞՞՞  սղոցով կսղոցվի։  Յաաա, բա սա կողպեք է՞՞՞ Մեխով էլ կբացվի...
Էս տանտերը լսում, լսում է, թե.
-Կներեք, մի բան հարցնեմ, էլի. էս գողերը հեեեեեչ մեղք չունեին՞՞՞՞

... Թե ինչքան Մոսկվան թքած ունի Մոսկվա գնացողների վրա, պարզվեց հենց իջանք օդանավակայան։ Մինչ դա` շատ էի լսել` Երևանում սեեենց, նեեենց...   Հասանք`  Չորս ինքնաթիռ միաժամանակ, կողքերս սուշի կերած չինացի կամ ճապոնացի, տոոոթ, մինչև անձնագրային վերահսկողություն` ոչ գիծ, ոչ ժապավեն, ոչ կարգավորել. շունչներս կտրվում էր արդեն։ Անցանք` ճամպրուկները ոտքի տակ։ Մեկին մի բան հարցնես` մունաթ... Կասեք` չէ՞՞՞ Թե կարող է չեչենուհու  եմ նման՞՞՞

Ինչ որ է։ Ոչինչ այնպես ակնառու չի ցույց տալիս վերաբերմունքը այլազգիներին, որքան... սպասարկումը։
Երբ առաջին անգամ Մոսկվայում խանութ գնացի, մնացի ապշած։ Երևի լավին շուտ է մարդը սովորում։ Մի կես բերան էլ չասացին, թե տոպրակ կա, բայց` վճարովի է. Լավ է, որ առածս հյութ էր ընդամենը։  Իսկ հետո էլ, երբ սուպերմարկետից տոպրակ առնում ես, պիտի մի տեղ հարմարվես, ինքդ դասավորես առածդ մթեքները։

Չէէէ, մարդը լավին շուտ է սովորում։ Եսիմ` լավին, թե նորմալին՞՞՞ Սովորել եմ Երևանում, որ մթերքը պիտի տոպրակով տան, դասավորեն, հարցնեն` մեքենայով եք, ուղեկցենք՞՞՞ տաքսի բռենենք՞՞՞ Ու շնորհակալ լինեն։
Ասեմ` մեր մոտի ամենահասարակ մթերայինի ու Մոսկվայի ամենաճոխ խանութի սպասարկումը նոոոր իրար նման է։ Մեր դրսի, ամառային սրճարանի ու իրենց ռեստորանի։

Ու երեկվա էդ համեմատությունը կարդալուց մի պահ պատկերացրեցի, թե ինչ կանեին Մոսկվայում, եթե ստեղի նման պարսիկները բացեին խանութում կոնֆետների տուփը, թե` ես մի քանի հատ եմ ուզում, տուփը չեմ ուզում։

Հըը-հըըը։ Անեին էլի։

Ես պարսիկների դեմ ոչինչ չունեմ. ճիշտ հասկացեք։  Բայց մի բան էլ ասեմ երկրիս տոլեռանդներին. ամեն ինչ չի, որ հանդուժողականություն է։ Հանդուժողականությունը անսկզբունքայնությունը չի։ Ու կանանց հաշվին էլ չպիտի լինի։

քարկտիկ, Հայրենիք, չափանիշ, ՓՈՔՐոգի, Կին-Տղամարդ, բարեկենդան, Մեծեր ու Փոքրեր, Էրմենի, այլուրեքության իրավունք, համեմատություն, Ոսկե Ձկնիկ, Երևան, հայ ազգ, օտարալեզու, պաչել-մաչել` չկա

Previous post Next post
Up