Խճանկար... ՄԻՆՉԵՒ

Dec 20, 2010 15:43

Մի առիթով բլոգում ցավակցեցի ու... մինչև հիմա էլ մտածում եմ, որ ցավակցելուց պիտի, այո, ընտրել ավատարը, բայց` ... ախր` ոչ ինչպես «քամուց քշվածներ»։

Մինչև մոսկովյան հաշվեհարդարների մասին մտածում էի, թե` այ մարդ, մարդ ես ոտքի տակ տալիս-սպանում, ինչ կապ ունի, թե քեզ դա ասել են անես, թե ինքնաբուխ է հաճույքդ... պարզվեց ամբողջ ինֆ. դաշտը, կերավ շատ նպատակաուղղված շաղ տված կուտը, թե` պռովակատորը հայ է, թե հայ չէ, կամ` հայը կովկասցի է, թե չէ... Ու լռվեց մնաց էդ նոտայի վրա։ Ինչ ասեմ՞՞՞ Գյաջ ըլնեմ ես (c)։

Մինչև խնդում էի զարմացած, թե Մոսկվայում վրացիները ոնց էին ասում ռսներին` մենք ձեզ սիրում ենք, ... ռսները մեզ սկսեցին սիրել` Ռիժկովից...... մինչև պռովոկատոր։

Մինչև տալիս-առնում էի, թե էլ ով... գա համերգների, տեսա Նարեկ Սարգսյանին ու հասկացա, որ պետք չէ ինքնախաբկանքով զբաղվել` ոչ միայն համերգիվ...

Մինչև իմ մի ստացած մի կոմենթի հետ կապված ուզում էի մտածել... Վաաախարրրաաա (c). գյաջ ըլնեմ ես (c), ու` ... (c),   ուրիշ եզր ծնվեց` դու պոետ ու ձիդ պոետ։

Մինչև մտածում էի` մարդ նորից ծնվի, սիրուն ծնվի... տաքսու վարորդը փողոցն անցնող մի հասուն կնոջ ասաց` էէէ, Նունիկ, էս ինչ ես դարձեեեել...
Փոշմանեցի` ահ, լավ, ուրեմն` քչից` քիչ...

Մինչև պատկերացնում էի, թե նոր տարի է գալիս, ձյուն էլ կգա... ասյօր վարագույրը քաշեցի` արև, հայելուն մոտեցա` գարնանային պեպեններ ։ՃՃՃ

ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ահաբեկիչների հետ չեն բանակցում, pr, տեխնիկա, ՓՈՔՐոգի, սահման, կտեր, համեմատություն, օտարալեզու, Մի Սպանաներ, պետությունս ՀԿ է, ԲԱՐԵՎ, քարկտիկ, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, բացօթյա, Հաղթանակ, play-off, շովինիստ, յութուբիստներ, ավելի` քան Taximètre, mauvais ton, հայ ազգ, Կորցրել եմ, միջոցառում, ԵՍ, ՊՌ, անտրամաբանադիր

Previous post Next post
Up