Ռուսաստանը ինչ անի Հայաստանում, ընդամենը... Վրաստանին ի հեճուկս կանի

Nov 15, 2010 14:02

 Ռուս- հայկական եղբայրության մասին միֆը սրտումս երբ եղա Մոսկվայում, առաջին իսկ հանդիպումից հետո շոկ ապրեցի։ Ես կասեի, որ` դեեե, եեեես, ենթատեքստերը լսելու ունակ եմ, բայց ամեն ինչ շատ բաց ու կոշտ էր։ Քաղաքական գործիչներ ու այլ ու` ոչ մի պրոհայկական միտք, որ ոչ միայն սներ այդ միֆը, այլ գոնե... ապրեցներ։

Բայց ասեմ, որ հայ-ազրական ցանկացած հարց, որ ես կարծում էի, որ ամենասուրը պիտի լիներ ու դիտվեր ու ընկալվեր իմ կողմից, տեղը զիջեց վրացական հարցին։ Վրացական հարցը դարձավ ինդիկատոր, լակմուս, թե ինչ նկրտումներ ունի ու ինչից է վառված Ռուսաստանը։

Երբևէ որևէ վրաց-օսական հարց չգնաց օսերի շահեր, մարդու իրավունքներ կամ այլ հարցի շուրջ։ Մի րոպե միայն խոսելով` բա ոնց կարելի էր... Հետո երևի աչքերն ընկնում էր ազրների վրա, հասկանում էին ռսները, որ շատ ծավալվել չեն կարող էս հարցով, կգա «երկակր ստանդարտ» ռեպլիկի պահը, որ ես հա էլ պատրաստ էի անել, ու` անցում էին անում դեպ Վրաստան. խայտառակություււււն, դեմքը դարձրեց դեպի ԱՄՆննն, խոսում են անգլերեեեեեն, բայց արդեն ոչ ռռռռռուսերեն, որտև Սահակաշվիլին հիվանդ է ու աննորմալ...  Ժողովուրդը մեղք չունի, դուք ինչ մեղք ունեք... Էնքանով, որքանով ընտրել եք իրեն ու դե` կերեք...

Ու դա` ամեն հանդիպման ժամանակ, նույն տեքստը, նույն ատելությունը, նույն հայհոյափրփրախառն ելույթները։ Ես մի անգամ քիչ մնաց դուրս գայի։ Վրացիների տեղը լինեի, հաստատ դուրս կգայի։ Մեկ է` ընդդիմություն էին, թե դիմություն, թե քաղաքականությունը պետքները չէր։

Մի խոսքով` եկա հասկացած. Ռուսաստանը չի կարողանում ինքն իրեն պահել ոչ տնտեսապես, ոչ բարոյապես /դեմոկրատիա, բան... չմանրանամ/ , բայց... հըըմ, կարող է` ու դրա համար ձգտում է «իմպերիա» դառնալ։ Ոնց որ տղամարդը, որ տանը չի կարողանում իրավիճակի տեր լինել ու գնում է... «լևի»ի։ Մոտավորապես։

Այսպիսով` լեզվի հարցը, որ մեզ ներկայացվում է որպես էլիտար դառնալու շնորհ ու կրթական նեխող ճահճից դուրս գալու ելք, ընդամենը... Ռուսաստանի մուռն է Վրաստանից։

Այ կերպ բացատրել Ռիժկովի ելույթը` չի էլ լինի։  

Ասելիքս ամբողջացնեմ ֆրենդներիս այսօրվա ասածներով.
noni_no  .  «  Եթե հայերենի հարցով ղեկավարությունն ԷՍ աստիճանի անվստահելի է, ուրեմն նույն աստիճանի անվստահելի է այլ մեծամասշտաբ հայկական հարցերով։
Պը՛րծ։
»
dabavog  « Եզրակացությունս այն է, որ էս ծանր հրետանին հրավիրված էր ԱԺ-յում նստող մարդկանց իրենց տեղը թեթեւակի հիշողության մեջ թարմացնելու համար, քանի որ կառավարությունը զարմանալիորեն չկարողացավ կատարել հեշտ թվացող պատվերը եւ հիմա պանիկայի մեջ ա. ինչ-որ շատ ա բարդանում ամեն ինչ»։

շառից-փորձանքից հեռու, գյուտության ու կռտության, օտարալեզու, Կրթական, շովինիստ

Previous post Next post
Up