ՊՌ խորհուրդ տալս եկավ

Nov 03, 2010 16:59

Հա, լավ, ինչ մի վռազ՞՞՞. մի բան էլ ես ասեմ։
Ուրեմն` էս ժամային գոտիների մասին։ 
Ես որ շատ չեմ կողմնորոշվում ինչն ինչի ու ինչը չինչի։
Բայց այ, որ Հայաստանի կեսը մի գոտում թողնեինք /Սևանն էլ մեջը/, մյուս մասով /Երևանն էլ հետներս/ մտնեինք Եվրոպա... Գինեսի շոկոլադն ու ճոպանուղին սրա մոտ` հեչ։
Բա գովազդը՞՞՞ `
Վերադառնանք ենք մեր պապերի հալին` Եվրոպայի ու Ասիայի մշակութային, աշխարհագրական ու քաղաքական, խաչմերուկում գտնվում է Հայաստանը։
Աշտոժ։

առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, տեխնիկա, ՊՌ, սահման

Previous post Next post
Up