ԱՆՄԱՇԿ. Քանի դեռ նորը չեմ գրել ։Ճ

Oct 30, 2010 12:30

ԱՆՄԱՇԿ

Սիրեմ` չասեն` ես,
Սիրեմ` չասեն` դու,
Սիրեմ` չասեն` ժամ,
Սիրեմ` չասեն` ձև…
Սիրեմ` չասեն` չափ…

Սիրեմ` չասես` կրակ:
Սիրեմ` չասես` պատ:
Սիրեմ` չասես` ծով:
Սիրեմ` չասես` օօօօօդ:
Սիրեմ` ասես` … հոոոտ:

Սիրեմ` ասեմ` Դուուու…
Սիրեմ` ասեմ` Հաաա …

Ու մոռանամ ես ահ…
Ու որ չլինի... մեղք:
Ու շուրջս` միայն... օդ,
Ու թող` միայն մի… օր:

Ապրեմ ու մեռնեմ միշտ …
Մեռնեմ` ապրած մի… սիրտ:

Լրիվ համապատասխան մտքերով արեցի էս գրառումը, հետո մտածեցի` տեսնես ինչ են գրած եղել ժամանակին, ... մեռա խնդալով` «դու քերթողամայր չես, Խլուրդ ես»-ը...  հաճոյախոսության Ինքն է։Ճ

Սա էլ` եթե ալարում եք կարդալ ։Ճ

սիրել-միրել, ԲԱՐԵՎ, եսիմ, ինֆ-ի համար չեմ երաշխավորում, այլուրեքության իրավունք, բան, ԵՍ

Previous post Next post
Up