Մի ամբողջ գյուղ

Oct 06, 2010 15:17

Առավոտյան տրամադրությունս թունդ բարձրացավ ։Ճ
Չէ, տաքսիստ չկար էս անգամ։
Այսինքն` կար, բայց...
Ահ, դե լավ.
Մեքենան, որ  նստեցի, տեսնեմ` մեջը հացեր ու ապակի։ Հարցնում եմ` ես տաքսի եմ նստել՞՞՞ 
/Դե. մի հանդիպումից հետո ոտքերս   մտքերս գետնին չէին հասնում առնում, կարող էր չտեսնեի ուր եմ նստել.../
Սա թե` Հաաա, ինչու՞՞՞ /ինչու՞՞՞-ն` նեղացած/
Ասում եմ` Հա՞՞՞, լաաավ... Եսիմ` հաաաց, ապակիիի..
Սա թե` Ինչի՞՞՞ Տաքսիստը հաց չի ուտում՞՞՞ Ապակին էլ..  հա, ինչ անենք՞՞՞ Տղես է կոտրել դպրոցում, տանում եմ, գցեմ. Երեխա է, հիմա, ինչ անենք՞՞՞

Է հեչ։ ...
Ա, բայց ավելի առավոտվա մասին էի ուզում ասել։ 
...Կեսից /սովորականի կեսից/ աչքս ընկավ հեռուստացույցին։ Մի գյուղում մի մարդ ըմբշամարտ է պարապում։ Մի աղջիկ-երեխա ամեն օր գնում, նայում է ոնց են եղբայրները /երեք/ մարզվում... Ինչ երկարացնեմ` երեք քույրն սկսում են բոքս պարապել էդ նույն մարդու մոտ։ Առանց հանրապետական մրցույթների /համարյա/, գնում են միջազգայինի, գավաթով հետ են գալիս...

Դե, ես վազվում էի, որ դուրս թռնեմ շուտ, շատ բան չլսեցի, ու որ գյուղն էր` չգիտեմ։
Բաաայց` հիմա էդ գյուղում 9 աղջիկ, 18 տղա բոքս են պարապում, քսանքանի հոգի էլ` ըմբշամարտ։

Քեֆս էր, ինչս էր` բարձրացավ ։Ճ

ավելի` քան Taximètre, տեխնիկա, հայ ազգ, fizi-logus

Previous post Next post
Up