Sep 07, 2010 16:46
-Շաաատ ուրախ եմ. վաղուց Ձեզ չէի տեսել-տարել,-ու տաքսու հետևի ձեռքով բացովի դուռը «համեցեք»-ով «ինքնիրեն» բացվում է։
- ..,-թեթև ժպտում եմ։
-Չէէէ, մի բան կա, հըլը ասեք, միտեսակ եք,- որոշ ժամանակից հայելու մեջ անընդհատ ինձ ստուգելուց հետո, 180-ով ինձ է թեքվում վարորդը։
-Գործուղում եմ գնալու,-արդեն սովոր ու առանց գլխիս զոռ տալու բացատրում եմ ես։
-Ա։
Ու վերջ՞՞՞ Հասկացավ՞՞՞ /մտածում եմ/։
Ընկանք խցանման մեջ Բաղրամյանի վրա. ինչ որ պատմություն է պատմում էսօրվա աղջիկների ու դասից ուշանալու մասին., բայց թեման էլի խցանումն է։ Համենայն դեպս ժպտում եմ ուրախ։ Որ էլ հարցեր չտա։
Անցնում ենք Ս.Հովհաննեսի մոտով։ Դանդաղում է, խաչակնքում։ Էլի եմ տեսել, որ եկեղեցների կողքով անցնելիս վարորդները խաչակնքում են։
-Տեր Աստված, էս մեր աղջկան բարով տանես-բերես, էնտեղ էլ տիրություն անես,-բարձրաձայն ու երևի լուրջ ասում է տաքսիստը։
«Հըըմ. սա էլ կգրեմ»,-արագ մտածում եմ ես, որ շատ չմտածեմ, թե` տեսնես լավ է, որ տաքսիստը ինձ համար աղոթում է՞՞՞
ավելի` քան Taximètre