Նեղ արանքից շենքերի պիտի անցնեք։ Մի բեռնատար բաց դռնով փակել է ճանապարհը։ Սպասում ենք /չասեմ ում հետ, անգիր գիտեք/։ Բեռնատարից մեկը մեծ պարկով
կարտոֆիլ է դնում ուսին ու գնում դեպի դիմացի մայթը /էդ ժամին միակ բաց խանութն է/։ Հասնում է տաքսու ետևի մասին ու կանգնում. երևի մտածում է, որ կարող է մեքենան էդքան կանգնելուց հետո հետ տա։
Ետերթի իմաստով։
Կանգնել ենք։
Նայում ենք իրար։
Բեռնատարի մոտի մարդը` ազարտի մեջ ընկած նույնիսկ։
Պարկովը` համբերատար։
-Էս մարդը Ձեզ ճանապարհ է տալիս ոնց որ,-առաջին անգամ երևի ես եմ խոսակցությունը բացում։
- Հա, ոնց որ,-վարորդը պատրաստվում է արդեն ուրիշ ճանապարհի, բայց բեռնատարի մոտ կանգնածը վերջապես հասկանում ու փակում է դուռը։
Բացված արանքից մենք խցկվում ենք։
Վարորդը շատ երիտասարդ է, չի խոսում, բայց փնչցնում է։
-Ու ախր կարող էր կանգնել խանութի մոտ, որ էդ խեղճ մարդը էդքան ճանապարհը ոտքով չգնար` պարկը շալակին,- ուրախ ասում եմ ես։
-Դու էլ ես նկատել, որ մենք միտեսակ ենք դարձել՞՞՞,- մտահոգ ասում է տաքսիստը,- ես գնալով ապշում եմ։
- Նորմալը նորմալ է, քանակի հետ կապ չունի,- ասում եմ ես իմ վաղեմի խոսքը ու էլի հիշում, թե ինչպես ընկերացա Ռ-ի հետ։
/Շարունակելի/