Jul 09, 2010 00:54
Գալիս եմ տուն, բացում եմ սառնարանը ու... կես դեղձ: Հիմա հիշում եմ ու ժպտում եմ էլի: Լավ ու վատ տարիներին միշտ մայրս պահանջում էր մեզնից` եթե տանը ինչ-որ բան ես վերցնում ուտելու, որ վերջինն է, պարտադիր տնեցիներին, մանավանդ` տատիս /իր սկեսրոջը/ ու փոքրերին հարցու` ուզում են՞՞՞ Հետո նոր կեր:
Չգիտեմ ինչու էր դա կարևոր իր համար: Չնայած` կարելի էր խանութ գնալ ու հանգիստ գնել դրանից էլի: Ի դեպ` կարելի էր չհարցնել ու գնալ խանութ: Դե` վատ-ցուրտ-մութ տարիների մասին չեմ ասում....
Հա, մեկ էլ կարող է եղբայրս գիշերվա կեսին ուզեր մի բան, որ երբևէ չէր ուզել, բայց այդ օրը տեսել էր, թե ոնց եմ ուտում: Վերջինը :ՃՃՃ /Կռիսություն, էլի/
... Ինձ թվում էր, թե ինձնով վերջացավ մորս պահանջը... Մութուցրտից հետո չեմ լսել ինչ որ նման բան էլ:
Ու հիմա... :Ճ
Տանը լիքը ուրիշ մրգեր կան: Հիմա ծիրան եմ ուտում, որ չալարեմ` բալ էլ կլվանամ...
Բայց էդ դեղձը... կիսած:
Երևի ճիշտ է մայրս. շատ հուզիչ բան կա դրա մեջ:
Ու խնդալու...
ՄԱՅՐՍ,
Մեծեր ու Փոքրեր,
fizi-logus