Քնահարամ

Jun 19, 2009 16:08

Քնած եմ, շունչն եմ զգում դեմքիս: Ճակատը մոտեցնում է, զգում եմ, բեղերն արդեն քսվում են այտիս… Շրջվում եմ մյուս կողքիս` գիտեմ սրա մտքինը…  Մենակ թե քնեմ, մի 7 րոպե գոնե, բայց խորը... Ամենահամով մասն է, է~:

Ամենահամով… Աաաա, սկսում է քիթ-բերանը քսել մեջքիս: Ուսով հրում եմ: Ուժեղ: Կծում է: Կամաց. Կծմծում է: Օֆֆ, հիմա լրիվ թուք է անելու… Ըըըխկ: Եթե չշարժվեմ, քնած ձևանամ` լավագույն դեպքում ինքն էլ կքնի ու ես ֆսֆսոցից կքնեմ-կմնամ-կուշանամ: Վատագույն... Էլի գնաց պատուհանից դուրս նայելու, էլի «անզգուշաբար» կպավ ծաղիկներիս… Մոտեցավ համակարգչիս. «Մի կպի, էլի, հազար եմ ասել` մի’»: Չնայած` չի էլ լսում:

Վերջ: Սա իր ուզածը ստանալու է. Տղամարդ չի դառնա: Հաստատ:

Հավաքում եմ ինձ, որ շատ բարկացած չասեմ. «Արիիի, էէէ, արի. Էս` կերդ, էս` ավազդ»:

:), Վանակատու, երազ, anna, Էրոտիկա

Previous post Next post
Up