Իմ միջուկը... կամ` ինձ ազատություն պետք չէ

May 25, 2010 20:43


Ըհը։  Չսովորեցի, խելք չհավաքեցի, չգնահատեցի ազատությունը... Վերջերս քննարկում էր ԿՄ-ում, ֆիլմի հետ կապված. «Если любишь ее - отпусти. Если вернется - она твоя. Если нет - она никогда и не была твоей…»։   Գրեցի, որ դուրըս չի գալիս ֆիլմը, միտքն այս...
Հիշեցի ընկերներիցս մեկին, որ հերթական անգամ ընկերուհու հետ «ազատ թողնել» էին...  խաղում... Ես միանգամից հասկացա այդ խաղը. «տաքացնելու»։ 
Տրիվիալ ու պրիմիտիվ խաղ։
Ինձ համար գոնե։ 
Ես չեմ խաղում։
Սահման կա։
Ազատն այդ սահմանց դուրս է։
Երբ ես սիրեմ, ու...
Եթե ինձ ազատ թողնեն... ինձ համար դա հրել է։
Ինձ համար դա հրել է, երբ ես ներսից ազատ չեմ...
Իսկ եթե ազատ եմ... ինձ «տրված ազատություն» պետք չէ։ 
Երբ ես ազատ լինեմ, արդեն` ազատ, այնպես, որ դու իմ օդը չլինես էլ, ...
Դու ինձ պետք չես լինի... օդի պես։ 
Երբ ես ազատ լինեմ... վերադարձ չկա։ 
Ես հիմա եմ քոնը. անմեղսունակ չեմ բայց. ես ազատ եմ իմ սիրո մեջ...
Լիքը մարդկանց մեջ էլ կարելի է մենակ լինել։ 
Ազատությունն էլ նպատակ դարձնելով կարելի է անազատ դառնալ...
Երբ ես պորտալարով կպած եմ քեզ, իմ ինչին է պետք ազատությունը...

Հ.Գ.-«Դու»-ի հետ բոլոր նմանությունները պատահական են։

ԵՍ, Կին-Տղամարդ

Previous post Next post
Up