Փոքր շպարգալկաներ` հայերեն գրել ցանկացողների համար:Ճ
ՇՊ -1. Օժանդակ բայերի մասին: Ինչպես հիշել, թե երբ գրել ե ու է կամ` առանձին :Ճ
Դե, հայերենը ֆրանսերեն չի այնքան էլ.
Հիմնականում բայի հիմնական ու գործողություն ցույց տվող մասը անփոփոխ է մնում: Ասենք` /դե, կինն ինչից է լավ/ Խոսում: Ըհը: /Խոսեցի, խոսեցիր` չքննարկենք, կպած է: Հ.Գ.-Չքննակենք-ը ամբողջական է, որ չմտածեք ինչու, փորձենք մի հատ` չքննարկ ենք- չի լինի: համ արդեն հայերեն չի, համ ` չքննարկ-քննարկ բայ չկա, իմաստազուրկ է շատ /քաղաքական իմաստով չեմ ասում//:
Ըհը, փոփոխվում է բայի օժանդակ` հավելյալ, լրացուցիչ, օգնող… առանձին մասը:
Է -ն պատկերացրեք` ե -ն է` պոչով: Եթե ես ու դու խոսում ենք, ում պոչ կկպցնենք՞՞՞ ՆՐԱՆ իհարկե, հո ինձ ու քեզ չէ՞՞՞: Այ, դրա համար էլ`
Ես խոսում եմ /ե/
Դու խոսում ես /ե/
Նա… անում է /պոչավոր/
Մենք խոսում ենք /ե/
Դուք խոսում եք /ե/
Նրանք… հըմմմ շատի հետ կատակ չեն անում: Եկեք սրանց էլ պոզուպոչ չկպցնենք` նրանք խոսում են /շատից խուսափեցինք` ե/
Ըհը: Կյանք է: Ու հիշենք, որ պոչեր հանգիստ ու անընտրել կարելի է կպցնել անցյալ ժամանակին: Նույնիսկ` մեր անցյալին:
Խոսում էի / էինք
Խոսում էիր /էիք
Խոսում էր / էին
Իսկ իհարկե-ն գործողություն չի, դրա համար էլ ե -ն կպած է` ԻՀԱՐԿԵ:
Ի դեպ` պիտի որ փոքրերի համար էլ այս հակադաստիարակչական տարբերակը աշխատի :ՃՃՃ Թեև` իմ երկու առաջիններում կարդալ առանց տառաճանաչության եմ սովորեցրել` բառերով: Ու նրանք կարդում էին մի բառը նույնքան արագ, որքան մյուսները` մի տառը: Ու ուղղագրության հետ էլ են քիչ խնդիրներ ունեցել:
Հա, նաև ասեմ, մի տարի մի դասարանում առանց դասագրքերի եմ մաթեմատիկա պարապել, որովհետև գրքերն անտանելի վատ էին: Ու` քիչ տնայիններով, որովհետև դրանք գրատախտակից էին գրում: Հիմնականում` վարժություններ: Աաա, ու մի տասում ֆիզիկան ընդհանրապես առանց տնայինների /КСО մեթոդով/, որովհետև ոչ ոք ժամանակ չուներ «իրեն պետք չեկող» ֆիզիկա սովորելու:
Մեթոդ: Ինչպես սովորել: Ինչպես հեշտ ու հավեսով սովորել: Ոչ թե` տաս տարին դարձնել տասներկու ու լիքը նյութ դուրս հանել ծրագրից ու, մեկ է` էլի չկարողանալ տեղավորվել օրվա մեջ:
Դիդակտիկան կորել է: Մի կենցաղավարական փուլում էլ ուսուցումն է, էլի: