Apr 04, 2010 12:52
Երեկ մայրս չհամբերեց, զանգեց աշխատանքի ժամին, թե` քեզ համար ձու եմ ներկել:
Այսօր առավոտյան շուտ, անձրևին Հայրս եկավ, սեփական ու հատուկ աճեցրած կանաչի մեջ ճուտիկ ու ներկած ձվեր բերեց:
Մեկը հատուկ` վրան` Ձի...
Երբ փոքր էինք, մենք էինք իրենց համար ներկում ու որոշում, թե ում համար ինչ նկարենք...
Հիմա էլի անձրև է ու դրսում կանացի մի ձայն կանչում է` կաթ-մածուն-կաթ:
Կաթ: Անձրև:
Ծնող: Հայր ու Մայր:
Շնորհավոր Սուրբ Զատիկ:
ԲԱՐԵՎ,
ՄԱՅՐՍ,
ՏՈՒՆ,
Եկեղեցի,
ԵՍ,
Աննա