Ինֆորմացիոն պատերազմի ռազմավարության ֆիզիկա

Mar 03, 2010 00:39


Այնպես ստացվեց, որ ես զբաղվել եմ ինֆորմացիայի պահպանմամբ ու հաղորդմամբ :Ճ

Երբ մկրտվելուցս առաջ ինձ ասացին` դու երևի չես հասկանա Սուրբ Երրորդությունը, պատասխանեցի, որ ես հենց Լույսի տեսությամբ եմ հասկացել: Տարբեր են նույնին գալու ճանապարհները. Դրա համար էլ աշխարհը մեզ համար համակարգված է ու կապակցված: Այն աշխարհը, որ մեզ տրված է տեսնելու…  /Չէ, ոնց մտածում եմ, ես ոնց որ դիալեկտիկական մտածողություն ունեմ…/

Ինչ եմ ուզում ասել. Էս ինֆորմացիոն պատերազմների հետ կապված:

Ինֆորմացիան ալիք է: Բերանիցդ խոսքը թռավ` ալիք է: Միտքդ ձևավորվեց նույնիսկ` արդեն ալիք է ու էներգիա: Հիմա` ինֆորմացիոն պատերազմի ռազմավարության մի նրբություն բացատրեմ: Եթե քո ինֆորմացիան պարամետրերով նույն ալիքն է, ինչ հակառակորդինդ, ...  ապա` տարածելով այն, հավանականությունը, որ դու ժամանակի մեջ ռեզոնանս կառաջացնես /կուժեղացնես քեզնով հակառակորդինդ/` մեծ է շատ: Որովհետև հակառակորդիդ ինֆորմացիայի պարամետրերը` ամպլիտուդ, պարբերականություն, հաճախություն, ու այլ` վերահսկելի չեն:

image Click to view


Чужая душа - потёмки. /(Չեմ սիրում էս արտահայտությունը/
Ուրիշ բան է պետք: Ասեեեենք`  հետաքրքիր կլինի մտածել ալիքի մարման հետ կապված միջավայրի, միջավայրի խտության մասին... Հը՞՞՞

pr, fizi-logus

Previous post Next post
Up