Խոչու դած, դած, դած...

Jan 31, 2010 13:33


Վեր թռա պատուհանի տակից անցնող մեքենայից հնչող երգից... Էէէէ. չգիտեմ դու ինչ, բայց ես  երեկ ձուկ ուտելուց մտածում էի` կատուս. բա հիմա էս կեսն ու ոսկորն ում տամ՞՞՞
-Խոչու զնած, զնած, զնա..., - շարունակվեց ու հեռացավ երգային մորմոքը:
-Թե չէ` ես` չէ,-մտածեցի, - կատուս ուր է, չեկավ.... թե՞ եկավ, դուռը բացող չկար... թե՞ մարդ տարավ... թե՞ մեքենա... թե՞ շուն... թե՞ տմարդ...

Ոնց որ երեխա կորած լինի: 
Առաջ երազում էի ոռնոցը կտրի, դմփոց-շմփոցը, ղլղլ-ղռղռոցով ընկույզ որսալը պրծնի` քնեմ, հիմա` ...չգիտեմ ինչ երազեմ, որ քնեմ:

Վանակատու, ՏՈՒՆ, ԵՍ

Previous post Next post
Up