Օրհնիր ու Աստված Օգնական

Jan 25, 2010 22:16

 Գրել էի, թե ինչպես Եգիպտոսում Աշոտ Սրբազանին ասացի` Օրհնիր, Սրբազան ու գլուխս խոնարհեցի… Հետո Նոնինոն ասաց, որ պիտի ասեի` Աստված օգնական: Ամաչեցի տգիտությանս համար:

Ավելին, երբ պատմեցի սա, ասացին, թե Սրբազանը չպետք է ձեռքը դներ գլխիս, չի կարելի… 
Խառնվա, ինչպես հանցագործ…

Բայց այնքան շնորհակալություն ու խաղաղություն կար մեջս, երբ Սրբազանի օրհնանքից հետո մտա եկեղեցի: Բա ով օրհներ ինձ Եգիպտոսում՞՞՞

Ու հիշեցի Քրիստոսի ասածը: Երբ մեղադրում են, թե` քո աշակերտները շաբաթը չեն պահում…Ասում է` մարդը չէ շաբաթ օրվա համար, այլ շաբաթ օրը Մարդու:
Միայն չասեք, թե չի ասել…

Շնորհակալ եմ, Սրբազան: Աստված Օգնական:

ՆՎԵՐ, Խոստովանություն, Պատարագ, Եկեղեցի, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up