Մի մխիթարեք ինձ...

Jan 13, 2010 01:30

...եթե մինչ այդ չեք ներել ու սիրել ինձ. եթե մեղադրելու եք, խելք եք սովորեցնելու ու ձեռքս բռնած տանելու եք, ուր ինքներդ չեք գնացել.
եթե ճամփա եք ցույց տալու, որով չգիտեք ինչպես անցնել կամ թե` ես կանցնեմ՞՞՞ ... մի բռնեք ձեռքս մխիթարելիս, եթե պատրաստ չեք համբուրել այն ու դնել ձեր ճակատին... մի տարեք ինձ, եթե միասին չենք գնալու...

Մի մխիթարեք ինձ, եթե չեք սիրել ու ներել ինձ... որ ես մեղավոր չդառնամ ակամա  ձեր` ինձ մխիթարելու գոհունակության ու գոռոզության մեջ...
Մի մխիթարիր ինձ. ես քեզ այսպես էլ սիրում եմ.

anna, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up