Կանաչն եմ սիրում: Մամուռ շատ եմ սիրում: Կախարդանք է, ուրիշ աշխարհ... Տանն ունեմ ծաղկամանում: Աշնանը Աղջիկներից մեկը մի Կիրակի չեմ հիշում ուր էր գնացել Երևանից, մեկ քառորդ ափի չափով բերել էր. մի ափ սրտով ուրախացա, դրեցի սեղանիս, ամանի մեջ... Երբ գնում էի Եգիպտոս, ՄԻ ՈՒրիշԱղջկա խնդրեցի Մամուռս ամեն օր մտցնել -հանել ջրի մեջ...
Այսօր գնում եմ աշխատանքի, վերցնում եմ, որ ջրեմ մամուռս, տեսնեմ` թաց է...
-Վաաայ՞՞՞ բա ով է ջրել, զարմացա:
- Հավաքարարը տեսել էր ոնց եմ ջրում, հարցրեց` ինչու, ասացի: Ինքն է ուրեմն:
Ուրախացա: Մինչ այդ նրա ջիգյարով ասած «Աղջիկըըըս»-ով էի ուրախանում:
Երբ նստեցի.., դիմացս երեք նուռ էին դրված:
Նուռը որտեղից էր իմացել՞՞՞
Չիմացա:
Կարևոր չէր: