Я уже успел два-три раза коснуться темы нашей встречи с министром
образования и науки, который тоже, хоть и не активный, но блогер (
http://ashotyan.livejournal.com). Ниже представляю текст на армянском с
сайта министерства. Здесь подробно представлены темы, обсужденные во время
встречи. Адрес на сайте министерства:
http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=3683&lang=arm И еще, по поводу образования и министерства образования.
Сегодня был последний день для сдачи документов на программу, предоставляющую места в
вузах России. Я узнал о программе буквально два-три дня назад, опэтому
добежал в министерство только сегодня к четырем со всеми необходимыми
документами. Там было еще много таких, как я. Не знаю, они тоже поздно
узнали или просто не успели (поленились) принести все вовремя... Одним
словом, времени было мало, день уже последний, а студентов куча.
Тогда сотрудники министерства приняли решение остаться до конца дня
буквально, пока самый последний студент не сдаст документы, которые
тщательно проверялись. Вообще я был приятно удивлен этим ответственным
подходом к делу. Хотя с другой стороны (наверное потому что уже сильно
устали) одна сотрудница раскричалась и почти даже нагрубила, потому что была
уверена, что моей специальности, как таковой, не дано право вообще на
аспирантуру. Одним словом, мои бумаги не понравились человеку, но чуть позже
все успокоились, и слава богу.
Кстати, я пришел в министерство в четыре часа и вышел оттуда только сейчас,
в ДЕСЯТЬ часов вечером! Я ждал шесть часов на очереди и был злой такой, а
там люди работали с утра до тех же десяти часов (и позже, потому что после
меня были еще "неудачники"), так что можно предположить, что и у них не все
с нервами в порядке... Добавлю только, что и министр лично был там до
последней минуты вместе с несколькими сотрудниками.
Ну и напоследок: пожелайте мне, пожалуйста, удачи!
Հանդիպում "բլոգերների" հետ
Վերջին շրջանում հաճախակի են դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող
քննարկումներն ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր
հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար` հանդիպման
հրավիրել "բլոգերներին": Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը նշեց,
որ կրթության և գիտության բնագավառն իր շահառուների առումով առավել ընդգրկուն
ոլորտներից է, և յուրաքանչյուր խնդիր քննարկման նյութ է դառնում հայ
ընտանիքներում, ինչպես նաև բոլոր դժգոհություններն անմիջականորեն կապվում են
նախարարության և իրականացվող քաղաքականության հետ: Նախարարը նշեց, որ,
"բլոգերներին"` որպես հասարակական գործունեություն ծավալող լիդերներ, անհրաժեշտ
է բոլոր խնդիրներին իրազեկ լինել առաջին աղբյուրից և ունենալ ճշգրիտ
տեղեկություններ` ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի և նպատակների
վերաբերյալ: Նախարարը միաժամանակ անկեղծ զրույցի կոչ արեց մասնակիցներին:
Առաջին հարցը վերաբերում էր "Լեզվի մասին" ՀՀ օրենքում առաջարկվող
փոփոխությանը, որը բուռն արձագանք է ստացել հանրության տարբեր շերտերում:
Նախարարը նշեց, որ հասարակական լայն քննարկումների մեկնարկը նախաձեռնել է հենց
նախարարությունը: "Օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ՀՀ կառավարություն
ներկայացնելուց հետո այն լռության մատնվեց, և մենք խնդրեցինք ԶԼՄ-ների
ներկայացուցիչներին անդրադառնալ այդ խնդրին: Նախ, որպեսզի հետագայում
հասարակությունն անակնկալի չգա և իր մոտեցումներն ու հիմնավորումները
չարտահայտի արդեն կայացած փաստի վերաբերյալ, երկրորդ` նպատակ ունենք
հասարակական քննարկումների արդյունքում ունենալ հղկված և գործող օրենք",- նշեց
նախարարը: Մասնակիցները մտավախություն արտահայտեցին, թե չի կարող արդյոք
կրկնվել այն իրավիճակը, ինչն առկա էր ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում: Ա. Աշոտյանը
նշեց, որ անկախության առաջին տարիներին կատարված այդ քայլը խիստ անհրաժեշտ ու
կարևորված էր, սակայն այսօր այլ է իրավիճակը: Ինչպես հանրապետությունում,
այնպես էլ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր հսկայական գումարներ են վճարում,
որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան արտասահմանում` միջազգային
հեղինակավոր դպրոցներում: "Ինչու Հայաստանում չեն կարող լինել նման դպրոցներ,
առավել ևս, որ դրանք արդեն կան տարածաշրջանում` Վրաստանում, Ադրբեջանում,
Թուրքիայում",-նշեց նախարարը և հավելեց, որ նման դպրոցները զանգվածային չեն
կարող լինել, և դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար ՀՀ կառավարությունն
առանձին որոշում պետք է կայացնի: Ի դեպ, այդ դպրոցների թիվը չի կարող
գերազանցել ընդհանուր դպրոցների թվի 2 տոկոսը: Նախարարն ընդգծեց, որ խոսքը ոչ
թե ռուսալեզու, այլ օտարալեզու կրթության մասին է: "Ենթադրել, որ այդ
դպրոցները, որոնք գործելու են ոչ միայն Երևանում, այլ ողջ հանրապետությունում և
լինելու են ընդամենը երկու տասնյակի հասնող, կարող են վտանգել մեր ինքնությունն
ու ազգային նկարագիրը, պարզապես անմտություն է: Մենք փորձում ենք բացել դաշտը,
որը կընձեռի խոշոր ներդրումների հնարավորություններ: Այդ դպրոցներում ևս
մայրենի լեզվի և հայագիտական առարկաների առումով գործելու են նույն կրթական
չափորոշիչները",-նշեց նախարարը և ավելացրեց, որ հաճախ բարձրագոչ
արտահայտություններով հանդես են գալիս մարդիկ, ովքեր ջանքեր և միջոցներ չեն
խնայում, որպեսզի իրենց զավակներին կամ թոռներին տեղավորեն Հայաստանում գործող
ռուսական դասարաններում: Նախարարը ցավով նշեց, որ այդ քննարկումների ընթացքում
մարդիկ խոսում են հայրենասիրությունից և առիթը բաց չեն թողնում մեղադրել ու
օտարամոլի, քաղքենու պիտակներ կպցնել մեր ժողովրդին: "Բոլոր առողջ
մտահոգությունները հաշվի կառնվեն, սակայն ասել, որ մարդը չի տիրապետում ոչ մի
օտար լեզվի, ուրեմն նա հայրենասեր է, իսկ ով տիրապետում է մի քանի լեզվի`
ապազգային է, պարզապես անմտություն է: Այս դարում հայրենասիրություն է լինել
գիտակ, խելացի, հաջողակ, և այդ ամենը ծառայեցնել քո երկրին: Քո հաջողությունը
հասարակության և երկրիդ հաջողությունն է",-նշեց նախարարը և ավելացրեց, որ կողմ
է էլիտար կրթությանը և դեմ` էլիտար կոչվող դպրոցներին, որոնք միջազգային
աշակերտական օլիմպիադաներին մասնակից գեթ մեկ սան չեն տվել վերջին տարիներին:
Հաջորդ խնդիրը, որը բարձրացրին մասնակիցները, վերաբերում էր հատուկ դպրոցներին:
Նախարարը նշեց, որ երեխայի իրավունքի ոտնահարման խնդիրն առկա է նույնիսկ
աշխարհի զարգացած երկրներում: Այս առումով որոշակի քայլեր արդեն կատարված են.
ձևավորվել է քաղաքացիական վերհսկողության խորհուրդ, որի կազմն արդեն հաստատվել
է և շուտով կհաստատվի նաև խորհրդի կանոնադրությունը: Խորհուրդն իրավասու է
մոնիտորինգ իրականացնել այդ դպրոցներում և աջակցել նախարարությանը` բացահայտված
խնդիրների լուծման գործընթացում: "Ակնհայտ է, որ դպրոցներից շատերում
պայմանները վատ են. դա է նաև պատճառը, որ գնալով մեծացնում ենք ներառական
կրթություն իրականացնող դպրոցների թիվը: Այն ծնողը, ով հավատում է ներառական
կրթության գաղափարին, իր երեխային տանում է այդ դպրոցները: Դա մտածելակերպի
խնդիր է և, ի վերջո, ծնողի իրավունքն է` ընտրել այն դպրոցը, որտեղ կրթություն
կստանա իր երեխան",-ընդգծեց նախարարը:
Մասնակիցներն անդրադարձան նաև ուսումնարանների և քոլեջների խնդրին: Նախարարը
նշեց, որ վերջին շրջանում այս ուսումնական հաստատությունների նկատմամբ
հասարակական ուշադրությունը նկատելի փոխվել է: Ուսումնարաններում և քոլեջներում
այս ուսումնական տարվա ընդունելության ժամանակ որոշակի մասնագիտությունների
գծով գոյացած լուրջ մրցույթը, ըստ նախարարի, պայմանավորված է մի շարք
գործոններով, այդ թվում` ավագ դպրոցների բարեփոխումներով, արհեստներ
տիրապետելով և աշխատաշուկայում պահանջված լինելով, ինչպես նաև Եվրամիության
աջակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում գործող 12 բազմագործառութային
քոլեջներով: "Այն հատվածներում, որտեղ տնտեսությունը հստակ պատվեր է ձևավորում,
այնտեղ կրթության զարգացման նոր հնարավորություններն ակնհայտ են",-նշեց Ա.
Աշոտյանը և անդրադարձավ 2010-2011 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության
կողմից հաստատված բակալավրիատի և մագիստարատուրայի տեղերի խնդրին: "Այս տարի
պետության կողմից պատվերը ձևավորվել է` հաշվի չառնելով հասարակության համար
խիստ "մոդայիկ" մասնագիտությունների պահանջարկը: Պետական պատվերի բաշխման համար
հիմք են ընդունվել մեր ռազմավարական ուղղությունները, այն է` տնտեսության
զարգացման գերակայություններ, բնական գիտություններ, մշակութաբանություն ու
հայագիտություն: Այս ամենն արվել է` ի հաշիվ տնտեսագետների, իրավաբաննների ու
մանկավարժների",-նշեց նախարարը և հավելեց, որ գործնական քայլեր են կատարվել նաև
պետական և ոչ պետական բուհերի միջև իրավական անհավասար պայմանների վերացման
ուղղությամբ, մասնավորապես, բուհերին չեն տրամադրվել վճարովի տարկետման
իրավունքով տեղեր, ինչպես նաև հաջորդ ուսումնական տարվանից ոչ պետական բուհերն
այլևս ընդունելություն չեն կատարի արտոնյալ պայմաններով` հարցազրույցով, այլ`
ողջ հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների արդյունքներով:
Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդրին` նախարարը նշեց, որ
բացակայում է կրթության ոլորտում սպառողների վերահսկողությունը: "Կրթության
իրավունքի ապահովման համար այսօր ծախսվում են հսկայական գումարներ`
կրկնուսույցներ և այլն, իսկ երբ գալիս է այդ իրավունքն իրացնելու և
համապատասխան կրթություն ու գիտելիքներ ստանալու ժամանակը, կրկին հսկայական
գումարներ են ծախսվում` դրանից խուսանավելու համար",- նշեց նախարարը և հավելեց,
որ այս տարի ընդլայնվել է վճարովի համակարգը, որը պետք է նպաստի կոռուպցիոն
ռիսկերի նվազեցմանը:
Մասնակիցներին հետաքրքրում էր նաև օրերս նախարար Արմեն Աշոտյանի` Վրաստան
կատարած այցելության հետ կապված մանրամասներ, որոնք բուռն քննարկման նյութ էին
դարձել հատկապես ինտերնետային սոցիալական ցանցերում: Նախարարը նշեց, որ մինչ
այցելությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ջավախքահայ երիտասարդական
կազմակերպությունների ներկայացուցիչների, ջավախքահայության հիմնախնդիրներով
զբաղվող պատգամավորների հետ և քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման
եղանակները: Նախարարն այս խնդրի վերաբերյալ ձևակերպեց երկու հիմնական նպատակ.
նախապայմաններ ստեղծել հայապահպանության համար և նպաստել ջավախքահայության
ինտեգրմանը վրացական հասարակություն, որոնց ուղղությամբ էլ ձեռք են բերվել մի
շարք պայմանավորվածություններ: "Ես բարձրացրել եմ ջավախքահայության
իրավունքների հետ կապված հարցեր, որովհետև վրացերենին չտիրապետելու պատճառով
նրանք այդ հնարավորությունները չեն ունեցել; Սա է պատճառը, որ ես իմ վրաց
գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական դպրոցներում հատկապես
վրացերենի դասավանդման խիստ ցածր մակարդակի վրա, և իրենք կիսեցին այդ
մտահոգությունը և խոստացան ավելի ուշադիր լինել մանակավարժական կադրերի
գործուղման հարցում",- նշեց նախարարը և ավելացրեց."Ինչ վերաբերում է շահարկվող
հայտարարությանը, ապա այն եղել է` ի պատասխան ուսանողի տված հարցին և
մեկնաբանվել է հիմնական մտքի կոնտեքստից դուրս",-նշեց նախարարը` մասնակիցներին
տեղեկացնելով, որ մեր հայրենակիցների թիվը Վրաստանում պակասում է հիմնականում
արտագաղթի պատճառով, և երկու տարի առաջ փոխվել է նաև ժողովրդագրական վիճակն այն
առումով, որ հայերն արդեն երկրորդ էթնոսը չեն Վրաստանում: "Ամենահեշտ բանն է
խոսել խիստ պահաջատիրական մոտեցումներով և իրականությանը ծանոթ չլինել,
չնպաստել առկա խնդիրների լուծմանը, չորոնել ճանապարհներ, որոնցով կարելի է
շրջանցել եղած պատնեշները, այդուհանդերձ լուծումներ տալ: Ամենահեշտ բանն է
դիմացինին ներկայացնել իրենց կողմից չընդունվող պահանջներ և վերադառնալ
Հայաստան ու ասել, որ Թբիլիսիում խիստ ազգայնականի կամ հայրենասերի կեցվածքով
հանդես եկա, ու թողնել այդ խնդիրը չլուծված ևս մի քանի տարի: Իմ
մտահոգությունները բուն խնդիների լուծման դաշտում են",- նշեց նախարարը և
հավելեց, որ հայկական դպրոցների դասագրքերի հայերեն թարգմանության որակի հետ
կապված խնդիրների լուծման նպատակով վրացական կողմին առաջարկվել է խմբագրական և
սրբագրական աշխատանքներն իրականացնել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի
միջոցով, իսկ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի որոշակի բաղադրիչներ
իրականացնել նաև Վրաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախադպրոցական կրթության, դասագրքերի
որակի և էլեկտոնային դասագրքերի ստեղծման, ավագ դպրոցների, լիցենզիայի
գործողությունը կասեցված ոչ պետական դպրոցների, մագիստրատուրայի և
ասպիրատուրայի վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց առանձին քննարկում
անցկացնել բացառապես գիտության հիմնախնդիրների հետ կապված, որին կմասնակցի նաև
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
__._,_.___