Jan 14, 2009 20:04
Արդեն մեկ շաբաթից ավել է ինչ Երևանում եմ: Փոփոխությունները շատ են, տպավորությունները՝ նույնպես: Փորցեմ համակարգել:
Դրական՝
1. Շինարարության ծավալները տպավորիչ են: Կառուցվող տների քանակը շատ է, նրանց տեսքը ժամանակակից է, միևնույն ժամանակ գեղեցիկ է և մայրաքաղաքին վայել: Ճանապարային շինարարության թափը գովասանքներից վեր է՝ այսպես էլ պետք է լինի դինամիկ զարգացող քաղաքում: Եթե այսպես էլ շարունակվի, շատ լավ կլինի:
2. ՀԴՄ-ների ակտիվ կիրառումը հույս է տալին որ առևտրից ստացվող եկամուտները կգանձվեն բյուջե հարկերի տեսքով և ոչ թե կկուտակվեն խանութատերերի գրպաններում: Սա էլ իր հերթին առիթ կտա այդ գումարները ծախսել բնակչության սոցիալական կարիքների վրա:
3. Գները մոսկովյաններից անհամեմատ ցածր են:
4. «Ժողովրդական երգիչ» հոյակապ նախագիծը, Համլետ Գևորգյանի հեռուստահամերգը, «Արարատ» հեռուստաալիքով հին ժողովրդական երաժշտության հեռարձակումը հույս է ներշնչում որ ճաշակի զգացումը և սեփական մշակույթի իմացությունը կամաց-կամաց կվերադառնա հայ հասարակություն:
5. «Որբերը» հեռուստասերիալը, որը միակ արժեքավոր հայկական բազմասերիանոց ֆիլմն է: Այն կարևոր հարձեր է բարցրացնում, և մի գուցե հալեցնի մարդկանց սրտերը, լավացնի այս երեխաների կյանքը: Կեցցեն այն նկարահանողները:
Բացասական՝
1. Վարորդները և հետիոտնները այս տարիների ընդացքում լուսակիրի գույները այդպես էլ չսովորեցին իրարից տարբերել:
2. Շարունակվում է հասարակության բևեռացումը, ավելացել են գերհարուստները, որոնք ավելի ազատ են իրենց զգում, շատ հաճախ ցուցադրելով իրենց անկիրթությունը, անմակարդակությունը, բարոյական պրինցիպներից զուրկ լինելը և հասարակության հանդեպ արհամարանքը: Միարժամանակ ամենակարևոր մասնագիտության տեր մարդիք՝ ուսուցիչները, բժիշկները, գիտնականները, արվեստի գործիչները ինչպես նաև թոշակառուները կոպեկներ են ստանում: Սա թերևս ամենաբացասական երևույթն է:
3. Հին Երևանի մթնոլորտը շարունակում է անհետանալ, ինչպես ֆիզիկապես՝ քաղաքի միջավայրից, այնպես էլ մարդկանց մտածելակերպից: Գեղեցիկ բազմահարկ տները ու Հյուսիսային պողոտան կառուցվում են երևանյան XIX դարի տների ու բակերի տեղում, որոնք հոգեհարազատ էին անձամբ ինձ համար և կազմում էին Երևանի անբաժան մասը, ներկայացնում բավականին մեծ պատմական և մշակութային արժեք: Բազմահարկերի բակերում ազատ քառակուսի մետր չի մնացել որ որևէ օբյեկտ չկառուցեն, և դա կարծես թե ոչմեկին չի մտահոգում: Մեր բակում, օրինակ, կանաչ տարածքների և բեսեդկաների տեղը հայտնվել են 2 խանութ, ավտոլվացման կետ, ինչ-որ մեկի առանձնատունը և գազի վճարների ընդունման կետ: Մնացած տարացքը զբաղված է ինչ-որ մեկի Պորշ Կայեններով, Տոյոտա Լենդքրուզերներով և Մերսեդես Բրաբուսներով: Իսկ մարդիք զբաղված են օրվա հացի կամ էլ նոր Համմերի (նայած ով ինչի) փող վաստակելուն, մոռանալով ընկերական ջերմության, հյուրասիտության, գթասրտության մասին: Ուստի այս առումով փոփոխությունները խիստ բացասական են: Համատարաց անտերության և անտարբերության տհաճ մթնոլորտ է տիրում:
4. Ըստ երևույթին, կոմունալ ծառայությունները, հանձինս քաղաքի մայթերը ձնից մաքրողների և աղբահանությամբ զբաղվող ծառայությունների, այստեղ այնքան հազվագյուտ երևույթ են, որ կարելի է նրանց մուտքագրել Կարմիր գրքի մեջ:
Համառոտ տպավորություններս այսքանն են: Եթե ընդարձակել, կարող եմ մի երկու այսքան էլ գրել, բայց ինչի՞ համար:
путевые заметки,
ճամփորթական գրառումներ,
Երևան,
road notes,
yerevan,
Ереван