Եթերում լուրերի այսօրվա թողարկումն է, ստուդիայում է Կարմիրը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում օրվա համառոտ լրահոսը:
Գլխավոր պողոտայի զբոսայգում շարունակվում է այգու տարածքում շինարարական աշխատանքների դեմ պայքարող երևանցիների բողոքի ակցիան և նստացույցը:
Իսկ վաղը, փետրվարի 14-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կընդունի Գլխավոր պողոտայի պաշտպանության ակցիային մասնակցող նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ խնդիրը քննարկելու համար:
Այսօրվա իրադարձությունները երկու տեսաշարերով՝
Click to view
Click to view
Հիշեցնեմ որ Գլխավոր պողոոտայում տեղի ունեցող իրադարձություններին դուք կարող եք ծանոթանալ, ինչպես նաև տեղեկանալ անցկացվող միջոցառումների մասին
«Մեր քաղաքը» և
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունների Facebook-ի էջերից:
Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք: