Երկրորդ օրն անընդմեջ ափսոսում եմ որ հիմա Երևանում չեմ գտնվում: Իսկ Գլխավոր պողոտայի այգու պաշտպանության ակցիաները շարունակվում են: Ահա և վերջին լուրերը Գլխավոր պողոտայից:
Կիրակի օրը պուրակի պաշտպանության ակցիայի մասնակիցներին երկրորդ օրն անընդմեջ հաջողվեց կասեցնել շինարարական աշխատանքների վերսկսումը: Մեջբերում Facebook-ի «
Մեր քաղաքը» խմբից՝
Քիչ առաջ լուր ստացվեց, որ Մաշտոցի պուրակը հսկող բնապահպան ակտիվիստները հերթական անգամ կանխել են ապօրինի շինարարությունը: Այս առավոտ բանվորների խումբը շին.աշխատանքների ղեկավարի հետ միասին վերադարձել է Մաշտոցի պուրակ և փորձել վերսկսել կանաչ տարածքի բետոնապատումը: Չնայած նրանք փորձել են բանավոր համաձայնության գալ քաղաքացիների հետ` վերջիններս թույլ չեն տվել վերսկսել պուրակի կառուցապատման աշխատանքները: Հանրային տարածքը շարունակում է մնալ հանրության հսկողության ներքո:
Կոչ ենք անում միանալ պայքարին և պաշտպանել բոլորիս պատկանող այգու ամբողջականությունը !!!
Պուրակում կազմակերպվող ակցիաների մասին վերջին նորություններին կարելի է ծանոթանալ այնտեղից:
Բացի այդ «Մենք ենք այս քաղաքի տերերը» քաղաքացիական նախաձեռնությունը
տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը՝ առավոտյան ժամը 09.00-ից, շարունակվելու է նստացույցն ընդդեմ Մաշտոցի պուրակի այգում կատարվող ապօրինի կառուցապատման: Իսկ ժամը 11-ին Այգում տեղի կունենա լուսանկարիչ Հայկ Բիանջյանի ֆոտոցուցահանդեսը, ուր պատկերված են հին Երևանի՝ օրեցօր պակասող գեղեցիկ տեսարանները:
Այս ժամվա համար օրվա լրահոսից նախատեսել էինք այսքանը))