Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոտնձգությունները քաղաքի կանաչ տարածքների մնացորդների հանդեպ: Այս անգամ կանաչ տարածքների և շատրվանների ոչնչացումը քողարկվում է Հին Երևան նախագծի իրականացման անհրաժեշտությամբ:
Սա աննկարագրելի խայտառակություն է: Այգու տարածքը փոքրանում է ուղիղ երկու անգամ, կանաչ տարածքները և շատրվանները իրենց տեղը զիջում են կրպակներին, ճանապարհներին և ավտոկայանատեղիներին: Ու՞մ է պետք այսպիսզի սուտ «վերականգնումը»: Ու՞մ է պետք Արամի և Բյուզանդի փողոցների միացումը Մաշտոցի պողոտաին կանաչ տարածքների, ծառերի և շատրվանների հաշվին: Գեղեցիկ խոսքերի քողի տակ այգին վերջնականապես ավիրում են:
Ճարտարապետին՝ գնա քո գեղը այսպես կառուցապատիր ավանակ:
Վերադարձրե՛ք այգու հին տարածքը:
Ստորև՝ քաղաքապետարանի ստերի հավաքածուն մեկ տեսաշարով:
Նախագծի վրա լավ երևում է թե որքանով կպակասի այգու այդ հատվածի տարածքը:
Click to view
Ահա նաև հանրության արձագանքը: Բայց դա շատ քիչ է բարբարոսությունը դադարեցնելու համար՝
Click to view