Վերջերս իմացա, որ Բրազիլիայի հարավում գտնվող Սան Ֆրանցիսկու դի Պաուլա քաղաքի քաղաքապետը ամենայն լրջությամբ պատրաստվում է աշխարհի վերջին: Նա կարծում է, որ իր քաղաքը հիանալի ապաստարան է, քանի որ գտնվում է ծովի մակարդակից մոտ 900 մետր բարձրության վրա: Դե բնականաբար ծովային աղետներից պատսպարվելու համար հնարավոր է, բայց արդյո՞ք աշխարհը կկործանվի դրա հետևանքով:
Քաղաքապետ Դեսիու Կոլան խորհուրդ է տվել քաղաքացիներին ունենալ բավականաչափ մթերքի և ջրի պաշար` մինչ իշխանությունների օգնության ցուցաբերումը: Քաղաքապետը հայտնել է, որ անձամբ ինքը պատրաստ է 3 ամսվա համար:
Հին հնդկացիների օրացույցի համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 21-ին վերջանում է այսպես կոչված Հնիգերորդ Արևի Էռայի երկար լույսի շրջանը, որը սկսվել է մեր թվարկությունից առաջ 3114 թվականի օգոստոս ամսին:
Իհարկե որոշ հետազոտողների կարծիքով մայաների օրացույցի ավարտը խորհրդանշում է ոչ թե աշխարհի վերջը, այլ Արեգակնային համակարգի շարժման հերթական ցիլկի ավարտը և նորի սկիզբը:
Հուսանք, որ նման կանխատեսումով ավարտ կունենա այս տարին և չտրամադրվենք «վերջին» ոմանց նման: