Կարծում եմ երկրագնդի բնակչության մեծ մասը գիտի, որ այս տարին նահանջ է: Առաքելական եկեղեցու օրացույցում նահանջ են անվանել այն տարին, որը ունի 366 օր` սովորականից մեկ օր ավել: Այդ «ավելորդ» օրը փետրվարի 29-ն է: Ցավոք կան մարդիկ, որոնց համար այդ ավել օրը միակ հնարավորությունն է «իրական» տարեդարձը տոնելու համար:
Նահանջ տարին գոյություն ունի շատ վաղուց: Նախկինում մարդիկ փորձել են արեգակի շուրջ ոչ հստակ օրերի քանակությամբ պտտվող երկրի համար ստեղծել օրացույց: Վերջապես առաջացավ նահանջ տարին, որում ավելանում է մեկ օր` չորս տարին մեկ: Հետագայում այդ օրացույցը հստակեցվեց` հանելով այն տարեթվերը, որոնք բաժանվում են 100-ի:
Փոքր տարիքում ես տխրում էի իմ համադասարանցու համար, որովհետև նա հենց այդ օրն էր ծնվել և համարում էի անարդար: տարիների ընթացքում հասկացա, որ նա օրը միայն պաշտոնապես էր, իսկ ծննդյան տոնը մեկ օր շուտ կամ ուշ նրա համար խնդիր չեր նշել, իսկ մենք խուսափում էինք շուտ տոնել մեր տարեդարձը:
Իհարկե տարեդարձը այլ տարիներին բոլորն էլ (հնարավոր է, որ ոչ բոլորը) նախորդ կամ հաջորդ օրն են նշում, կամ էլ ծննդականում են նշում հաջորդ օրը և մեխանիկորեն մոռացվում է փետրվարի 29-ը:
Գերմանացի գիտնական Հենրիխ Խեմեն ստեղծել է հատուկ կարգացուցակ փետրվարի 29-ին ծնվածների համար, ըստ որի, եթե մարդը ծնվել է ժամը 0:00-6:00, ապա ոչ նահանջ տարում ծննդյան օրը նշում է փետրվարի 28-ին: 6:00-12:00 ծնվածները երկու տարի նահանջ տարուց հետո նշում են 28-ին, իսկ երրերդ տարում արդեն մարտի 1-ին: 12:00-18:00 ծնվածները տոնում են առաջին տարին փետրվարի 28-ին, իսկ երկրերդ և երրորդ տարիները` մարտի 1-ին: 18:00-ից հետո ծնվածները կտոնեն ծննդյան օրը մարտի 1-ին:
Փետրվարի 29-ին ծնվելը մեծ առանձնահատկություն է և դրա հավանականությունը 1:1461 հարաբերությամբ է: Եթե դուք ծնվել եք այդ օրը, ապա միայն դուք պետք է որոշեք հաջողակ եք, թե՞ ոչ: