Լաս Վեգասյան իրարանցում

Jan 14, 2012 12:33


Ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրվողների և երկրպագուների համար բավականին շատ ինֆորմացիա են պարումակում այս ամսվա ինտերնետային տեղեկատվական տեխնոլոգիաների, տելեկոմունիկացիայի և բջջային սարքավորումների աղբյուրները: Դրա հիմնական պատճառ է հանդիսանում այս տարվա սկզբում  մեկնարկած Consumer Electronics Show (Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսը) ցուցահանդես միջոցառումը` ԱՄՆ-Նեվադա նահանգ-Լաս Վեգաս:




Սկասած 1978 թվականից միջոցառումը «հավաքում է» տարբեր արդյունաբերական հսկաների, նորաստեղծ ընկերությունների մտահաղացումները մեկ տեղում: Շատերի համար միջոցառումը հանդիսացել է առաջխաղացման մեծ հնարավորություն:

Այս տարվա միջոցառմանը  Microsoft ընկերությունը մասնակցել է վերջին անգամ, պատճառաբանելով, որ իր նորամուծությունների ցւոցադրության ժամանակը  չի համընկնում միջոցառման հետ:Այդուհանդերձ արդյունաբերական հսկան  տարվա գլխավոր մասնակիցն էր Nokia, NVIDIA, Sony ընկերությունների հետ համատեղ:


 


Այս տարվա հիմնական ցուցադրությունը հիմնված է բջջային սարքերի վրա, հետևաբար շատ են նոր սմարտֆոններն ու պլանշետները, որոնցից առավել ուշադրության արժանացան Nokia Lumia 900, HTC Titan 2, Sony Ericsson Xperia Ion սմարտֆոնները և ASUS, Acer, Razer(խաղային) պլանշետները: Ուշադրության կենտրոնում հայտնվեցին Windows 8 և NVIDIA Tegra 3 օպերացիոն համակարգերը:


 
 


Անձամբ ես չեմ լսել միջոցառմանը մասնակցող որևէ հայկական ընկերության մասին, սակայն շատ կցանկանաի հետագայում տեսնել հայկական մտահաղացում, որը կլիներ CES միջոցառման գլխավոր մասնակիցը:

microsoft, nokia, Windows 8 և NVIDIA Tegra 3, nvidia, ces 2012, consumer electronics show, asus, htc titan 2, sony ericsson xperia ion, acer, nokia lumia 900, usa, las vegas, sony, razer

Previous post Next post
Up