Մեր լեզուն հայերենն է...

Aug 02, 2011 00:47

Ժողովուրդ նկատել եք, Երևանում և դրանից դուրս գտնվող բոլոր գովազդային վահանակները գրված են մի միայն հայերեն տառերով. խոսքս վերաբերում է գլխավոր գրառումներին: Ետ լավա, շատ լավա :Այ որ կարողանայն նաև խանութների, օֆիսների և այլ հաստատությունների ավանումներն էլ դարձնեն հայերեն տառերով, դա ավելի լավ կլինի:


Read more... )

govazd, գովազդ

Leave a comment

javakhk August 1 2011, 20:32:11 UTC
Այն տեղերում, որտեղ տուրիստներ շատ են լինում, արժի որ անգլերեն ու ռուսերեն էլ լինի:

Reply

Դեմ չեմ... karjan August 1 2011, 20:43:57 UTC
Բայց լավ ու ճիշտ կլինի, որ գլխավորը հայատառ լինի...

Reply

Re: Դեմ չեմ... javakhk August 1 2011, 20:48:16 UTC
Մեծ ու երեւացող գրությունները պիտի հայերեն լինեն: Իսկ տակը (հատկապես այն վայրերում ու այն գրությունները, որոնք արտասահմանցիներ էլ կարող է տեսնեն) կարող է օտար լեզուներով էլ գրվածÀլինի: Իսկ որոշ դեպքերում պիտի պարտադիր գրված լինի նայեւ օտար լեզուներով:

Reply

Re: Դեմ չեմ... arman666 August 1 2011, 22:23:17 UTC
Օտար լեզուներո՞վ: ՀԱնուն ինչի...
Տուրիստներով լեցուն Լիսաբոնում ամեն ինչ բացառապես պորտուգալերեն է գրված: Առանց անգլերեն կամ այլ «դուբլյաժի»: Որովհետև մարդիկ իրենց հարգում են:

Reply

Re: Դեմ չեմ... javakhk August 1 2011, 22:44:49 UTC
Այ, հենց Լիսաբոնում չեմ եղել, բայց իմ մինչ այժմ տեսած բոլոր երկրներում տուրիստշատ տեղերում բազմալեզու են գրում:

Դրանից բացի, պորտուգալերենը լատինատառ այբուբեն է օգտագործում, ու եթե մի փողոցի անուը գրած է "San Sebastian", արտասահմանցիները հասկանում են, որ դա Սան Սեբաստիանի փողոցն է... Իսկ հայկական այբուբենի դեպքում...

Եւ վերջապես... Ինչի՞ պիտի մեզ ՀԱՐԳԵԼԸ արտահայտվի նրանով, որ մենք մի խեղճուկրակ ճապոնացու համար դժվարություններ ստեղծենք Գեղարդը այցելելելու ճանապարհին: Գեղարդի վանքի բացատրական ստենդները որ 7 լեզվով լինի՝ վա՞տ է: Թող կարդա մարդը հանգիստ: Ճանապարհի ցուցանակն էլ թող անգլերեն գրված լինի տակը. "Geghard".

Անպայման պիտի մի օտարին ստիպենք որ իրեն շփոթված զգա, շփոթված աջ ու ձախ նայի, որ իր ֆոնի վրա մենք մեզ հարգված ու մեծ զգանք?
:-)))

Reply

Re: Դեմ չեմ... karjan August 2 2011, 09:01:14 UTC
իմ կարծիքով էլ բազմալեզում լավ է , բայց կարևոր է որ գլխավոր գրառումները լինեն միայն հայերեն...

Reply

Re: Դեմ չեմ... javakhk August 2 2011, 11:23:46 UTC
+1

Reply

Re: Դեմ չեմ... karjan August 2 2011, 15:34:11 UTC
+2:)

Reply

Re: Դեմ չեմ... arman666 August 2 2011, 14:48:41 UTC
Նույն Պորտուգալիայում տուրիստական ենթակառուցվածքը հրաշալի զարգացած է: Ցանկացած հյուրանոցում կարող ես պատվիրել մեքենա, որի վարորդը նաև էքսկուրսավար է: Ու լավ էլ էժան է: Օրինակ, պատվիրել էինք միկրոավտոբուս ընդամենը 70 եվրոյով, որը պտույտ էր արել և Լիսաբոնի տեսարժան վայրերով, և գյուղերով, ընդհանուր շուրջ 300 կիլոմետր:
Համ էլ խանութներում ու այլ սպասարկման վայրերում անձնակազմը անգլերեն գիտեր: Իսկ մի փոքրիկ գյուղական խանութի վաճառողուհին ինձ լրիվ հիացրեց. հարցրեց ահագին ֆրազներ ինչպես են հնչում հայերեն, դա գրի առավ հաստ դաֆթարի մեջ: Պարզվեց, որ այդ ձևով ձգտում է հնարավորություն ունենալ ցանկացած տուրիստի հետ մի քանի բառ փոխանակել տուրիստի մայրենի լեզվով:

Reply

Re: Դեմ չեմ... karjan August 2 2011, 15:33:10 UTC
Հարգելիս դու ասում ես երկրի լավ զարգացվածությունը , որից ցավոք Հայաստանը հեռու է....
եթե երկրում իմ թվարկածները լինի տարբեր լեզուներով, դա ավելի է հեշտացնում տուրիստի շարժը...

Reply

Re: Դեմ չեմ... javakhk August 2 2011, 18:24:58 UTC
> ձգտում է հնարավորություն ունենալ ցանկացած տուրիստի հետ մի քանի բառ փոխանակել տուրիստի մայրենի լեզվով:

Ճիշտ է անում որպես տուրիզմի ոլորտի աշխատող...
:-Ճ

Reply

Re: Դեմ չեմ... karjan August 2 2011, 18:36:54 UTC
մեր մոտ javakhk ջան, օրվա շահույթներն են հազիվ հաշվում ...ՃՃՃՃ
ուր մնաց տուրիստին հաճոյանան. ետ էր պակաս..:ՃՃՃ

Reply

Re: Դեմ չեմ... javakhk August 2 2011, 18:52:57 UTC
karjan ջան, մեր մոտ այդ որորտը բավական մոնիպոլիզացված է: Ով որ այդ ոլորտի իր բաժնին "նայում ա", մեկ է գիտի, որ դա իրենն է ու իրենը: Առանջնապես հաճոյանալու կարիք չունի, իսկապես...

Reply

Re: Դեմ չեմ... karjan August 2 2011, 19:15:12 UTC
ցավն էլ ետա, դրա համար լավա որ թարգմանվի մի քանի լեզվոզ....

Reply

Re: Դեմ չեմ... karjan August 2 2011, 09:07:41 UTC
Ամեն երկիր էլ ունի իր բացառությունները ,լինի լավ թե վատ....
չեմ կարծում,որ եթե մենք հայերեն գրառումները թարգմանենք ու գրենք նաև օտար լեզուներով , մեզ չեն հարգի...

Reply


Leave a comment

Up