Հայկական բամբասանք կամ իմ բակը ...

Jul 07, 2011 14:40

 
Կյանքը շատ լավ ու հետաքրքիր գույներ է ստանում, երբ անում ես են ինչը պետք է քեզ, ոչ թե անում ես են, ինչ պետք չի քեզ, բայց պետք է քեզ շրջապատող մարդկանց, կապ չունի հարազատ են թե չէ: Իսկական հային վայել մտածելակերպ, մի բան անելուց առաջ մի լավ մտածի,որ հանկարծ հանրապետությունով մեկ խայտառակ չլինես: Բայց հետաքրքիրն էնա, որ լավ բան ես անում, որ նաև լավ բանա մյուսների համար, շատ-շատ մեկ-երկուսը մեկ -երկու օր խոսան, անցնի գնա: Բայց երբ լավ բան ես անում <<մենակ քո համար>>, տենաս ինչ են անում, պահ պահ, չոփը գերան սարքած հասցնում են մինչև հայ~ հայ~~:
Ուր մնաց վատ բան անես, գնդակահարում մի ընթերցմամբ:
Բայց եսքան վատի մեջ մի լավ բան կա, թաղի, քուչի <<դատարանում>> կաշառք չի անցնում, բամբասանքը վեհ են դասում կաշառքից:

կաշառք, բամբասանք, գնդակահարում

Previous post Next post
Up