http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_108668.htmlՀայաստանի իշխանությունները օգոստոսի 20-ին տեղյակ էին հունգարական իշխանությունների`Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու մտադրության մասին:
Այս մասին Մեդիամաքսին հաղորդել է Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:
«Մեր աղբյուրների միջոցով մենք տեղեկություն էինք ստացել այն մասին, որ Հունգարիան պատրաստվում է Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Բաքվին: Այդ մասին մենք տեղեկացրել էինք Հունգարիայում Հայաստանի դեսպանատանը և Հայաստանի սփյուռքի նախարարությանը: Մենք ամեն ինչ արել ենք, որպեզի կանխենք մարդասպանի վերադարձը հայրենիք»,- ասել է Ալեքս Ավանեսյանը:
Նրա խոսքերով՝ Հունգարիայում հայ համայնքը երկրի խորհրդարանին և արդարադատության նախարարությանը բողոք է ներկայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու առնչությամբ:
«Ենթադրում եմ, որ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքն անհրաժշտ էր: Մենք արել ենք այն, ինչը պետք է անեինք, սակայն աջակցություն չստացանք»,-հայտարարել է նա:
Մեդիամաքսը դիմել է Հայաստանի ԱԳ նախարարությանը` խնդրելով մեկնաբանել Ալեքս Ավանեսյանի խոսքերը:
21:07 Արտաքին քաղաքական | Ուրբաթ 31.08.20