ՔԱՐՎԱՃԱՌ

Jul 16, 2009 20:11

ՔԱՐՎԱՃԱՌ. այստեղ շենք են կառուցում` ի պատասխան տարածքների հանձնման մասին տարբեր անհեթեթ ու դատարկ հայտարարութունների:





Քարվաճառում շարունակում են նաեւ երգել <Մենք ենք մեր սարերը> համույթի կատարողները, իսկ բնակիչներն էլ շարունակում են բարձրաբերձ սարերով շրջապատված պապենական Քարվաճառում պարել, ուրախանալ, աշխատել ու արարել:



Քարվաճառցի 7-ամյա Գեղամի համար գոյություն չունի ազատագրված տարածքներ. այստեղ նա իր հայրենիքում է, այստեղ նա իրեն տեր է զգում...


Տաք ջուր. հրաշալի վայր է


Սա էլ մեր հպարտ Թարթառն է, որ արվաճառ տանող ճանապարհին մեր հիմնական ուղեկիցն է` իր կարկաչով, իր թարմությամբ ու ափամերձ հրաշալի բնությամբ...


Նրանք են ազատագրված տարածքների տերերը...



Նոր Շահումյանի շրջան... այստեղ են ապրում իսկական հերոսները...






Այստեղ դու քեզ քո փոքրիկ երկրի տերն ես զգում...




ԴԱԴԻՎԱՆՔ


Previous post Next post
Up