Регион

Jun 21, 2009 20:47

Плохо. Очень плохо. Турция и примкнувший к нему Азербайджан  злорадно потирают руки... К нам в агентство пригло письмо из тегеранской газеты "Алик""

Իրանի մեր պաշտօնակից "Ալիք"ի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեան հետեւեալը հաղորդեց "Ազդակ"ին իր հետ ունեցած հեռախօսային զրոյցին ընթացքին.-
1- Ինչպէս վերջին 30-ամեայ ներքաղաքական-հասարակական կեանքի անկիւնադարձային պահերում, իրանահայութիւնը մէկ անգամ եւս մասնակից եղաւ վերջին խոշոր իրադարձութեանը՝ Իրանի 10-րդ նախագահական ընտրութիւններին եւ ժողովրդի ու պետութեան համընդհանուր շահերից ելնելով՝ կողմնորոշւեց յօգուտ այն թեկնածուի, որն իր ծրագրային դրոյթներով աւելիով էր համահունչ նաեւ իրանահայ համայնքի ազգային-քաղաքական, հասարակական ու համայնքային նպատակներին:
2- Վերջին օրերի, յատկապէս ընտրութեանց արդիւնքների հրապարակւելուց յետոյ, ժողովրդային խաղաղ ցոյցերի ընթացքում որոշ մութ ուժեր չարաշահելով տիրող մթնոլորտը՝ փորձել են վարկաբեկել այդ ցոյցերը, ուստի՝ շինծու բախումները դարձել են անխուսափելի՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով: Հետեւաբար՝ տուժել են անմեղ ցուցարարներ, յարձակման են ենթարկւել համալսարանականներ, ուսանողներ, ձերբակալւել են քաղաքական ակտիւիստներ եւ լրագրողներ:
3- Իրանահայ համայնքը, ինչպէս միշտ, նման իրադարձութիւններում պահելով իր դիտորդի եւ դրական չէզոքութեան կարգավիճակը՝ խուսափել է ուղղակի նիւթական թէ բարոյական վնասներ կրելուց՝ պահելով իր սպասողական, բայց զգօն դիրքը՝ ինչպէս ազգային իշխանութիւնների, այնպէս էլ խորհրդարանի իր զոյգ պատգամաւորների գլխաւորութեամբ ու վերահսկողութեամբ: Հէնց վերջիններիս արագ ու անմիջական վերահսկողութեան շնորհիւ՝ ցոյցերից մէկի ընթացքում ձերբակալւած թեհրանահայ մի երիտասարդ 2 օր անց ազատ է կացուցւել, իսկ Սպահանում (Նոր Ջուղա) պատահական խժդժութեան արդիւնքում թեթեւակի նիւթական վնաս է կրել հայապատկան մի բնակարան:
4- Այժմ երկրում սպասողական-հանդարտ մթնոլորտ է, առօրեայ կեանքն ընթանում է բնականոն հունով եւ ընդհանուր ջանք է գործադրւում՝ հաւանական ցնցումներից խուսափելու համար:
5- Հայկական հիմնարկները, առեւտրական կենտրոններն ու խանութները աշխատում են բնականոն եղանակով եւ իրանահայ համայնքի անդամները, ինչպէս իրանական ողջ ժողովուրդը, յուսադրւած են կայուն, ներքաղաքական ցնցումներից զերծ հասարակարգի առաջընթացով:

Письмо переслал главный редактор "Аздака" (Бейрут) Шаан Кандахарян

Иран

Previous post Next post
Up