Գրիգոլ Վաշաձեն փորձել է ապատեղեկացնել միջազգային հանրությանը, ասում է Սեւակ Արծրունին
16.12.2009 14:18
Հայերնադարձության եւ հիմանվորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունին եւ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադարձել են Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի Ֆրանսիայի խորհրդարանում արված հայտարարությանն ու Հարավային կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին միության հղած բաց նամակին:
Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 25-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամենրի հետª պատասխանելով պատգամավորների հարցերին: Վրաստանի արտգործնախարարին հարց է ուղղել նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլանը` նախարարից խնդրելով պարզաբանել Վրաստանի հայաբնակ Ջավախքում տիրող իրավիճակը:
Վաշաձեի հատուկ ուշադրությունը հրավիրելով 2008-ի հուլիսին ձերբակալված Վահագն Չախալյանի դատավարության շուրջ ընթացող զարգացումներին` պատգամավորը, մասնավորապես, նշել է` ջավախահայ քաղաքական գործիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման կասկածելի, եթե ոչ շինծու մեղադրանքներով, իսկ վերաքննիչ դատարանը 15 րոպե խորհրդակցելուց հետո առաջին ատյանի վճիռը թողել է անփոփոխ:
Ի պատասխան պատգամավորի հարցին Վաշաձեն ասել է, մասնավորապես, հետեւյալը .ՙՁեր նշած Վրաստանի հայազգի քաղաքացին ձերբակալվել է շատ լուրջ մեղադրանքների հիման վրա` նա տեղեկություններ էր փոխանցում երրորդ երկրին՚: Վրաց արտգործնախարարը չի նշել, թե ո±ր երկրի մասին է խոսքը` կռահելու իրավունքը թողնելով ֆրանսիացի պատգամավորներին:
Հայերնադարձության եւ հիմանվորմն ՙԵրկիր՚ հասարակակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունու խոսքով, փաստ է, որ Վահագն Չախալյանը դատապարտվել է իբր ՙզենք -զինամթերք պահելու՚, ՙհանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներ կազմակերպելու՚ , ինչպես նաեւ ՙոստիկանության աշխատակցի նկատմամբ խուլիգանության՚ մեղադրանքներով, այնպես որ հայտարարությունը բացահայտ կեղծիք է, որով վրաց արտգործնախարարը, ըստ էության, փորձել է ապատեղեկացնել միջազգային հանրությանը:
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատունն օրերս ծավալուն մի փասիաթուղթ է հղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդին եւ ՙԵրկիր՚ միության եվրոպական մասնաճյուղին: Փաստաթղթում նշվում է բազմաթիվ քայլերի մասին, որոնք վրաց իշխանություններն իբր իրականացրել են Ջավախքի հայ ազգային փոքրամասնության սոցիալ-տնտեսական, կրթամշակութային ու բազմաթիվ այլ խնդիրների լուծման ուղղությամբ:
Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Վահագն Չախալյանի գործին, ինչպես վերոնշյալ ՙբարեփոխումների՚ առումով, այնպես էլ այս գործի վերաբերյալ փաստեը խիստ խեղաթյուրված են՚,-նշում է ՙԵրկիր՚ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Այդուհանդերձ, խեղաթյուրումներով հագեցած այս փաստաթղթում Չախալյանի գործի վերաբերյալ վրաց իշխանությունների պարզաբանումների առկայությունն արդեն ՙԵրկիր՚ միության ներկայացուցիչը դրական է գնահատում:
ՙԵրկիր՚ միության նախագահ Սեւակ Արծրունու խոսքով` Վահագն Չախալյանի գործով դատական գործընթացները շարունակվում են եւ հարցի միջազգային հնչեղությունը դրական ազդեցություն կարող է ունենալ:
Ի դեպ, Հայերնադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը բաց նամակ է հղել Հարավային կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին, ով նոյեմբերի 2-ին ռուսական թերթին տված հարցազրույցում նշել էր, թե Վրաստանի ազգային փոքրամասնությունների, այդ թվում եւ ջավախահայերի, խնդիրենրը զուտ սոցիալական բնույթ են կրում: Հակադարձելով Սեմնեբիի այս դիտարկմանը` բաց նամակում մասնավորապես նշվում է. մեջբերենք` ՙՁեր անդրադարձը կարելի է դրական գնահատել այն առումով, որ առաջին անգամ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ ընդունում է նման խնդիրների առկայությունը, բայց արդյո±ք արտացոլում է իրական պատկերը ջավախահայության խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բաղադրիչով սահմանափակելը:
Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, ջավախահայությունն այսօր տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, կրթամշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից, այն իրավունքների, որոնք երաշխավորված են Վրաստանի ստանձնած ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային պարտավորություններով՚,-նշված է Սեմնեբիին հղված բաց նամակում:
Ալիսա Գեւորգյան
ՙՌադիոլուր՚
http://armradio.am/arm/news/?part=pol&id=35961