Click to view
Պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը ներկայացրեց հատկապես այն վտանգները, որոնք հակասության մեջ են ներքաշելու Հայաստանի եւ սփյուռքի հայերին: Թուրքիային մի բան հստակ հաջողվել է, արդեն պառակտման է հասցրել հայությանը հայրենիքում եւ սփյուռքում: Հատկապես Հայաստանում հակահայկական քարոզչություն է տեղի ունենում, թուրքական քարոզչություն, որը կատարում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: "Մոսկվա" կինոթատրոնում շարունակվում է "Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ" խորագիրը կրող բացիկների հավաքածուի ցուցահանդեսը, որի հովանավորը հենց "Սիվիլիթաս" հիմնադրամն է, որի խորհրդի նախագահը Վ. Օսկանյանն է: Բանախոսը նշեց, որ ցուցահանդեսում հայկական տեղանունները ներկայացված են թուրքական անուններով. "Իհարկե, թուրքերը կարող են փոխել այդ անունները, բայց մենք իրավունք չունենք ներկայացնել այդպես: Մենք պետք է հայկական տեղանունները նշենք":