Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը՝ “ոզը” վերացվել է

Feb 14, 2017 11:11


Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը՝ “ոզը” վերացվել է

Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը՝ “ոզը” վերացվել է

Փետրվար 14, 2017

2013 թվականի հուլիսից սկսած Հայաստանի մաքսային ծառայության որոշմամբ Բավրայի մաքսակետից ՀՀ մուտք գործող Վրաստանի քաղաքացիները պետք է լրացնեին բեռնամաքսային հայտարարգրեր: Դրանց լրացման համար մտվել էր բրոկերային ծառայություն: Բացի միջնորդավճարի (“ոզի”) հանգամանքը, այս ծառայությունը չափազանց անհարմար էր, քանի որ երբեմն առաջանում էին մի քանի ժամ տեւող հերթեր: Չնայած նման ծառայություններ կան նաեւ որոշ այլ մաքսակետերում, Բավրայի պարագայում սա հատկապես անընդունելի է, քանի որ հավելյալ արգելք է Ջավախքից դեպի ՀՀ հաղորդակցության համար: Սա է պատճառը, թէ ինչու այս միջնորդավճարի դեմ անգամ ցույցեր են կազմակերպվել:

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս խոստացել էր լուծել այս հարցը: Ջավախքից Վրաստարանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպելով է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, նույնպես բարձրացրել այս հարցը:

Նինոծմինդայի քաղաքային խորհրդի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշում է, որ երեկ Հենզել Մկոյանին են զանգահարել ՀՀ ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները եւ հայտնել, որ Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացվել է:

Շնորհավորում ենք ջավախահայությանը եւ, ընդհանրապես, այդ մաքսակետով անցնող մեր բոլոր հայրենակիցներին:

Ջավախք Մեդիա, ըստ Լուսինե Շահբազյանի եւ Հովհաննես Մկրտչյանի տեսանյութի, Փարվանա ՏՎ, Ջավախք

http://javakhkmedia.com/?p=8400 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Հայաստան, Նինոծմինդա, Ջավախք

Ջավախք, Հայաստան

Previous post Next post
Up